Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ

Լուրեր

13.04.2026 | 12:43
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում
13.04.2026 | 12:34
Զատկի հրադադարն ավարտվեց. ռուսական և ուկրաինական կողմերը հայտարարում են խախտումների մասին
13.04.2026 | 12:26
Կոնֆլիկտների ու կիբերբուլինգների դեպքերը նվազել են հեռախոսների օգտագործման սահմանափակմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 12:18
Սիները հաղթել է Ալկարասին ու դարձել առաջին ռակետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 12:10
Ջերմաստիճանը 8 աստիճանով կնվազի // Շիրակում վթարից տուժածների վիճակը դեռ ծանր ու ծայրահեղ ծանր է․ ԼՈՒՐԵՐ
13.04.2026 | 12:05
Թրամփը քննադատել է Հռոմի պապին և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է որպես Հիսուս Քրիստոս
13.04.2026 | 11:58
Բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:55
170 նոր ավտոբուսների մրցույթ հայտարարեք. Ավինյանը հանձարարական տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:49
Մանկապարտեզի 4 աշխատակից ազատվել է. տեսախցիկներով դիտարկումներ են իրականացվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:40
6 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի
13.04.2026 | 11:33
Լուկաս Սելարայանը՝ հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:26
Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին և ոչ մեկ անգամ. Սուլթանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:18
ԱՄՆ-ը սկսում է Իրանի նավահանգիստների շրջափակումը. Թրամփ
13.04.2026 | 11:17
Սպերցյանը հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:11
Խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները երաշխավորված չեն հաջողությամբ, բայց եթե չտարվեն, խաղաղություն երբեք չի լինի. Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Այցի շրջանակում նախագահն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին:

Կենտրոնի հիմնադիրը նախագահին է ներկայացրել դպրոցում ստեղծված արվեստանոցային պայմանները, կատարվող աշխատանքները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև դպրոցում իրականացվող տարբեր միջոցառումները։

Նախագահը շրջայց է կատարել նաև Կողբ գյուղի արվեստի դպրոցի հարևանությամբ կառուցվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դեռևս շինարարական փուլում գտնվող տարածքում, որտեղ կենտրոնի գործառնական բաժնի ղեկավար Թերեզա Քարիմյանը ներկայացրել է ապագա ծրագրերն ու աշխատանքները։