Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են: «Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունները, որոնք իրենց երկարամյա պատմությունն ունեն և վերընթաց զարգանում են: Այդ հարաբերությունները հիմնված են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են քրիստոնեական արժեքները, խաղաղությունը, արդարությունը, մարդու իրավունքները:

Մենք հավատարիմ ենք խաղաղության հասնելու մեր հանձնառությանը, և գնում ենք այդ ուղով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռի և Սրբազան Քահանայապետի ջանքերի, հորդորների և աղոթքների համար՝ ուղղված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Իհարկե, մեր հարաբերությունների զարգացման գործում քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները մեծ նշանակություն ունեն և բազմաթիվ փոխայցելությունները հանգեցրել են նրան, որ մենք հաստատել ենք բարձր մակարդակի երկխոսություն: Համոզված եմ՝ Ձեր այցելությունը ևս իր նպաստը կբերի մեր հարաբերությունների խորացման գործում», իր ողջունի խոսքում ասել է նախագահը:

Կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հյուրընկալության և ջերմ խոսքերի համար: «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել: Իմ այս երկօրյա այցելության մեկնարկը տրվեց այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդ այցելությամբ՝ զոհերի հիշատակը հարգելով: Ես կարողացա խորացնել (անշուշտ, նախապես քաջատեղյակ էի) պատմական տեղեկությունները, որոնք վերաբերել են հայ ժողովրդին բաժին հասած այդ ողբերգությանը:

Ես նույնպես կցանկանայի ընդգծել այն գերազանց հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև: Ճիշտ նկատեցիք փոխայցելությունները բազմաթիվ են, և սա նշան է, որ առկա են լավ հարաբերություններ, ինչպես նաև ձգտում դրանք ավելի խորացնել ու զարգացնել»,- նշել է Սուրբ Աթոռի պետքարտուղարը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի փաստացի մեկուսացումը ստեղծել է հումանիտար ճգնաժամ, որը ուղեկցվում է գազամատակարարման, էլեկտրականության և հեռահաղորդակցության արգելափակումներով։

Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը: