Երկար տարիներ չստացվող Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է. Վաչե Տերտերյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Կապսի ջրամբարի շինարարությունն այս տարի սկսվել է։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նշենք, որ Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել։ Այժմ ավազանի մակերեսի 280 հա–ն կառուցված է, նախագծով նախատեսվում է հասցնել 430 հա–ի։

«Որպես քննարկման լավ նոտա` ուզում եմ ասել, որ երկար տարիներ ամենատարբեր պատճառներով չստացված ամենախոշոր ջրամբարի` Կապսի շինարարությունն այս տարի սկսվել է»,– հայտարարեց Տերտերյանը` ի պատասխան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի քննադատական դիտարկումների։

Նշենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` ՀՀ կառավարության նախագիծը։ Ըստ նախագծի` առաջարկվում է Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ 240 մլն խմ ջրառ իրականացնել` նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն։ Նախագիծն առաջին ընթերցմամբ հուլիսի 11–ին ԱԺ–ն ընդունել էր։

Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարել էր, որ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում պետք է այնքան ջուր լիներ, որ «հիմա կառավարությունը չգար ու խղճմտանք առաջացնող ելույթներ ունենար` լրացուցիչ ջրառի ու կործանվող բերքի մասին։ «Ընդամենը 46 տոկոսով է կատարվել ջրամբարաշինությունը։ Այս կառավարությունն արդեն որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը»,- նշել էր Խաչատրյանը։

Վաչե Տերտերյանն ի պատասխան նշեց, որ մեր ջրամբարները հեղեղային են, այլ ոչ թե հոսքային, և այս տարի նաև եղանակային պայմանների պատճառով ջրամբարներում քիչ ջուր է ամբարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։