ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետին

Լուրեր

14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 11-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին: Հանդիպմանը ներկա էր նաև ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

«Հանդիպման նպատակն էր քննարկել Ներքին գործերի նախարարության կազմում ենթակա մարմնի՝ Փրկարար ծառայության քաղաքականության և գործունեության ոլորտներին առնչվող հարցերը։

ՓԾ տնօրենը բացման խոսքում բարձր գնահատեց փորձագետի աշխատանքը ընթացիկ բարեփոխումների շրջանակներում, ներկայացրեց Ներքին գործերի նախարարության կազմում Փրկարար ծառայության ընթացիկ աշխատանքները և նախանշեց այն ոլորտային փոփոխությունները, որոնք առաջիկայում նախատեսվում են վերամիավորման արդյունքում։

Լաուրի Տաբուրը բարձր գնահատեց Կամո Ցուցուլյանի հարուստ և բազմամյա փորձը ոստիկանության բնագավառում, նշեց, որ վերջինս ակտիվորեն մասնակցել է բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներին, քաջատեղյակ է ոլորտային խնդիրներին և առկա մեխանիզմներին, ինչը հնարավորություն կտա արագ և արդյունավետ ինտեգրմանը, ինչպես նաև կնպաստի նորաստեղծ կառույցի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում:

Փորձագետը ներկայացրեց ոլորտում Էստոնիայի հաջողված փորձը, կարևորեց ՆԳՆ ենթակա կառույցների՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ներդաշնակ աշխատանքի կազմակերպման ուղիները, ընդգծեց կառուցվածքային ձևավորման փուլում առաջնային քայլերի կարևորությունը։

Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև ՆԳՆ կրթահամալիրի կառավարման կազմակերպման հարցերին, մասնավորապես՝ միասնական քաղաքանության իրականացմանը, ինստիտուցիոնալ բարեփոխմանը, կադրային և կրթական ծրագրերի գործընթացների վերակազմակերպմանը և վերաձևավորմանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև փրկարար ծառայության գործունեության շուրջ՝ կապված մարդկային ռեսուրսների կառավարման մարտահրավերների և ոլորտում առկա առաջնահերթությունների հետ»,- ասված է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։