Ադրբեջանի թիրախում հիմա էլ Կարմիր Խաչն է․ Լաչինի միջանցքը կրկին արգելափակված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Բոլորը

Հադրութցի Արթուր Սարգսյանի ընտանիքի մի մասն արդեն 212 օր է՝ Ստեփանակերտում է՝ պարբերաբար հայտնվելով տոտալ շրջափակման մեջ։ Ընտանիքի հոր խոսքով՝ երկուստեք անելանելի վիճակում են հայտնվել։ Նա նեղսրտում է՝ հիմա ավելի շատ կցանկանար ծանր պայմաններում գտնվող Արցախում լինել, որտեղ այս պահին մարդիկ պարզապես գոյատևում են։

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին արգելափակել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը Լաչինի միջանցք։ Այս անգամ Բաքուն միջազգային մարդասիրական կազմակերպությանը մեղադրել է մաքսանենգության մեջ։ Ըստ Ադրբեջանի սահմանապահ ծառայության՝ Կարմիր Խաչին պատկանող մեքենաներում առկա ծխախոտն ու բջջային հեռախոսները մաքսանենգության դրսևորում են, ինչի մասով քրեական գործ է հարուցվել։

Ըստ Ադրբեջանի՝ հայտնաբերվել է 15 չհայտարարագրված բջջային հեռախոս, 115 չհայտարարագրված բջջային հեռախոսի էկրան, բջջային հեռախոսի 120 սնուցման սարք, 848 տուփ ծխախոտ, 320 լիտր բենզին։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին Factor TV-ին պարզաբանում է՝ նշված անձինք ԿԽՄԿ աշխատակիցներ չեն եղել, իսկ այդ մեքենաների վրա ժամանակավորապես փակցված է եղել կազմակերպության տարբերանշանը։

«Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդներ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի»,- նշում է Ամատունին։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ևս արձագանքել է՝ շեշտելով միջազգային գործողությունների անհրաժեշտությունը։

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանը, չնայած Միջազգային քրեական դատարանի որոշումներին, բազմիցս արգելում է անգամ ԿԽՄԿ տեղաշարժը, այդ թվում՝ բժշկական տարհանումը։ Ավելի շատ միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ՝ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար»,- նշվում է ՀՀ ԱԳՆ խոսնակի տարածած հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն, փաստացի, այս գործելաոճով շարունակում է իր կողմից իրականացվող հերթական սադրանքը։ Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը նկատում է՝ միջազգային դատարանների որոշումները սահմանափակում են Ադրբեջանի լիազորություններն Արցախի հարցում, ինչն էլ Բաքվին նման քայլերի է դրդում։

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան 2023-ի ապրիլի 28-ին։ Այդ օրն արդեն Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին՝ ամբողջական վերահսկողություն հաստատելով միջանցքով տեղաշարժի նկատմամբ։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, որը ՀՀ զինծառայողների կողմից կանխվեց։ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվեցին Ադրբեջանի կողմից, սակայն հունիսի 25-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ վերականգնվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան