«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կշարունակի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

Լուրեր

14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շտեֆան Մալերիուսը:

Համագործակցության շրջանակում ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցներում կիրականացվի «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: Նոր փոխըմբռնման հուշագիրը նախորդ (սահմանված ժամկետը՝ 2021-2023 թթ.) հուշագրի նոր փուլն է և նախատեսված է երեք տարվա համար` մինչև 2026 թվականի հուլիս:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը «Հասարակագիտություն» առարկայի ուսուցման բարելավման ուղղությամբ, որին միտված է հուշագիրը. «Մենք այժմ հանրակրթական բարեփոխումների կարևոր փուլում ենք. սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու են հանրակրթական նոր չափորոշիչները: Մեր համագործակցության շարունակությունը ևս այդ բարեփոխումների մի կարևոր մասն է»:

Նախարարը հույս է հայտնել, որ «Հասարակագիտություն» առարկայի արդյունավետ դասավանդումը կնպաստի երեխաների վերլուծական, քննադատական մտածողության ձևավորմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տնօրեն Շտեֆան Մալերիուսն իր հերթին նշել է, որ հիմնադրամն առաջնահերթ է համարում Հայաստանում կրթության ոլորտի աջակցությունը:

Շտեֆան Մալերիուսի տեղեկացմամբ՝ արդեն վերապատրաստվել են ՀՀ 3 մարզերի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչներ: Չորրորդ մարզում աշխատանքներն ընթացքի մեջ են, որի ավարտից հետո արդյունքում շուրջ 600 ուսուցիչ կհամարվի վերապատրաստված: Նա նշել է, որ հիմնադրամը բաց է ցանկացած համագործակցության, տարբեր գաղափարների և առաջարկների իրագործման համար: