Թագուհի Թովմասյանին պատժում են ընդդիմադիր գործունեության համար, ՔՊ-ն իշխանազավթ է. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

«Սա ՔՊ-ի հերթական հակաքաղաքական, հակասահմանադրական ապօրինություն է»,- Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ ՔՊ նախագծին։

«ՔՊ-ն անում իր քաղաքական մեծամասնության ուժով իրեն ոչ ցանկալի, այլ մոտեցումներ ունեցող ընդդիմադիրներին զրկել Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից:

Սա իշխող ուժի իշխանազավթման հետևողական քայլերից մեկն է։ Այն, ինչ իրենք հիմա անում են (ընդդիմության ներկայացուցչին մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագիծ են ներկայացնում), ցույց է տալիս, որ էս մարդիկ երբ հայտարարում էին խոսքի ազատության, ընդդիմության դերի մասին, սին էին. իրենք իրականացնում են պարզագույն իշխանազավթում: Իրենք ցանկանում են զսպաշապիկ հագցնել ընդդիմությանը, ստիպել խաղալ իրենց խաղը»,- նշեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը նոր թեկնածուի չի առաջադրելու, և եթե անգամ իշխանությունն էլ չառաջադրի, միևնույն է նախագահի լիազորություններն անցնելու է իշխանության ներկայացուցչին․ «Սահմանդրությունն ասում է, որ խմբակցությունն է որոշում՝ ում նշանակել իրեն լիազորված պաշտոնում, ինչն էլ հակասում է կանոնակարգ օրենքին, դրա համար մենք ՍԴ դիմում ենք ներկայացրել։ Իրենք եթե թեկնածու չառաջադրեն, միևնույն է, լիազորությունները կանցնեն ՔՊ-ական փոխնախագահին։ Ըննդիմությանը հասանելի բոլոր երեք հանձնաժողովի նախագահությունները զավթել են իշխանականները»,- նշեց Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անհիմն է համարում Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու համար բերված բոլոր հիմնավորումները։

Մանրամասները՝ տեսանյութում։