Փաստաբանները դեպի ՆԳՆ շենք երթ են սկսել

Լուրեր

14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբանների պալատից քիչ առաջ մեկնարկեց դեպի ՆԳՆ շենք փաստաբանների երթը: Նրանք պահանջում են ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։

Նշենք, որ այսօրվանից փաստաբանները նաև եռօրյա գործադուլ են սկսել՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբաններն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնում ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի առնչությամբ։

2023 թվականի ընթացքում փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնության վերաբերյալ երկու ահազանգ է ստացվել։ Փետրվարին փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը հայտնել են ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու մասին։ Հունիսին էլ փաստաբան Կարեն Ալավերդյանն է ահազանգել իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության մասին։

Հունիսի 26-ին փաստաբանները մեկօրյա գործադուլ էին հայտարարել և Փաստաբանների պալատից քայլերթով շարժվել դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բռնցքամարտի ձեռնոցներ էին թողել՝ կից գրությամբ․ «Ոստիկանության կենտրոնական բաժնի (բռնա)պետին»:

Այդ ժամանակ փաստաբանները նաև ՆԳՆ ոստիկանության պետի հրաժարականի պահանջ են ներկայացրել, որը չի կատարվել, ուստի նրանք դիմում են ավելի լուրջ գործողության՝ եռօրյա գործադուլի։

 

Արաքս Մամուլյան