ՀՀ ՔԿ նախագահի հրամանով քրեադատավարական կոպիտ խախտումներ կատարելու համար քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ խիստ վերահսկողությունը և թույլ տրվող կոպիտ խախտումների նկատմամբ անհանդուրժողականությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դրսևորելով անգործություն, ինչով պարբերաբար և կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:

Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։