ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական գլխավոր վեհաժողովի աշխատանքներին

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական գլխավոր վեհաժողովը, որը կրում էր «ՈՒՄՎ 30 տարիները. նոր մարտահրավերների եւ նոր հեռանկարների առջեւ» խորագիրը: Վեհաժողովի ավարտին ՈՒՄՎ գլխավոր քարտուղարի առաջարկությամբ նիստի մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում դատապարտվում էր նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են ՈՒՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը: Վեհաժողովին մասնակցել են 19 երկրների խորհրդարանների պատվիրակներ եւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սիսակ Գաբրիելյանը մասնակցել է վեհաժողովին նախորդած միջազգային քարտուղարության փակ նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության հետագա գործունեության հետ կապված հարցեր:

Վեհաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, շնորհավորելով կազմակերպության հիմնադրման 30-ամյակը, բարձր է գնահատել վերջինիս դերը միջկրոնական հակասությունների հաղթահարման եւ միջկրոնական երկխոսության խորացման գործում: Նա կարեւորել է ՈՒՄՎ դերը նաեւ տարբեր երկրների խորհրդարանականների համար համագործակցության բացառիկ հարթակ ստեղծելու գործում, որը նպատակ ունի պաշտպանել քրիստոնյաների կրոնական իրավունքներն ու ազատությունները եւ առաջ մղել խաղաղության քաղաքականություն: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է նաեւ Արցախի շրջափակմանը, վերջինիս նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների գրավմանը եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, մանրամասն ներկայացրել հունիսի 23-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւը, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններից: