Շատ դեպքերում անմեղ զինծառայողներին են բերում որպես մեղադրյալներ. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերն այս իշխանության օրոք աճել են»,- այս մասին «Խաղաղ պայմաններում մահացած երեք զինվորների գործերի քննության ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ առաջին հերթին պետք է անպատժելիությունը վերացնել․ «Երբ որ բանակում մահվան դեպքեր են լինում, պետք է պահանջ դնեին դատախազության առաջ՝ բացահայտել այդ գործերը, որպեսզի դրանք չկրկնվեն։

Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ Հայկ Պետրոսյանի մահը որպես ինքնասպանությունը բնորոշելը Քննչական կոմիտեի ֆանտազիան է․ «Ինչպե՞ս կարող է մարդն ինքնաձիգով իր ճակատին կրակել․․․ Սա բացահայտ սպանություն է»։

«Մեծ կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ․ սպանությունը փոխել ինքնասպանությամբ, դա մեծ գին արժե։ Եվ ո՞վ է ստուգում՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, թե չկա։ Գիտեք՝ շատ դեպքերում անմեղ զինծառայողներին են բերում որպես մեղադրյալներ» ,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ որևէ վերահսկողություն չկա։ Տեսե՞լ եք Աննա Վարդապետյանը մի անգամ խոսի զինվորական գործերով․․․ Փաշինյանին ևս չի հետաքրքրում՝ մեր իրավապահ համակարգն ինչպես է աշխատում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Նշենք, որ խաղաղ պայմաններում մահացած 18-ամյա Ռադիկ Թաթոսյանի գործով դեպքից երկու տարի անց ո’չ կասկածյալ կա, ո’չ մեղադրյալ։ Ռադիկ Թաթոսյանը մահացել է 2021-ի հունվարի 12-ին, պատերազմի ավարտից երկու ամիս անց։ Փաստաթղթերում մի քանի պատճառ է նշված՝ երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, քովիդի հարցական ախտորոշում։

Կարեն Դանիելյանի մահվան վերաբերյալ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Ընտանիքին միայն ԱԱԾ երկու գնդապետ է այցելել ու հայտնել դժբախտության մասին։ Դեպքը տեղի է ունեցել 2022-ի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 04:20-04:40-ի հատվածում։

Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը Դանիելյաններին որևէ պատճառ չեն ներկայացրել։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ N զորամասի պահպանության տեղամասում 2023-ի փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում: Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից։

Մանրամասները՝ տեսանյութում։