Մտքեր են փոխանակվել Բահրեյն-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին (նստավայրը՝ ք. Հռոմ)
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Վստահ եմ, որ Ձեր բազմամյա փորձը կօգտագործեք ի նպաստ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման: Մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել ենք դեռևս 1996 թվականին և բարեկամ երկրներ ենք: Մեր համագործակցության այս տարիների ընթացքում միմյանց հետ աշխատելով փորձել ենք համագործակցել, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր հարցերում համատեղ տեսակետներ հայտնելով՝ փորձել ենք օգտագործել բոլոր հնարավորությունները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է նախագահը:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նման պետությունն ունի մեծ ներուժ և հզոր գործոններ, որոնց հիման վրա կարելի է կառուցել և զարգացնել արդյունավետ փոխգործակցություն՝ տնտեսական, մշակութային, ներդրումային և մնացած այլ ոլորտներում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու առկա ներուժը: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական կյանքում վերջին տարիների շարունակական բարեփոխումները նշանակալի արդյունքներ են տվել մեր երկրում ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այս կապակցությամբ նախագահը նշել է, որ ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար պատշաճ և անվտանգ պայմանների ապահովումը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի խթանումը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության առկայությունը:

Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային զարգացումների և ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ: Այս կապակցությամբ նախագահը նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության դրսևորումների վրա, որոնք նպատակ են հետապնդում խեղաթյուրել հիմնախնդրի էությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի առաջ բերած վտանգներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Բահրեյն-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է նման չվերթների կյանքի կոչումը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկկողմ բազմաշերտ հարաբերություններ զարգացման համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել արդյունավետ աշխատանքային շփումները: