Ադրբեջանում դատախազը պահանջել է առևանգված հայ զինծառայողներին 12 տարվա ազատազրկման դատապարտել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի ապօրինի դատավարությունը։ Բաքուն նրանց անհիմն մեղադրում է պետական սահմանի խախտման և, իբր, ծանր հանցագործություններ կատարելու համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ ելույթ են ունեցել փաստաբանները։ Ելույթով է հանդես եկել նաև դատախազը, որը պահանջել է հայ զինծառայողների 12 տարվա ազատազրկման դատապարտել։

Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ։ Դատավճիռը կհրապարակվի վաղը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Մայիսի 27-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որում եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:

Էմմա Չոբանյան