Բաքվում առաջարկում են երկրի ռազմական դոկտրինում Ֆրանսիան ներառել վտանգավոր երկրների շարքում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավորները կրկին հանդես են եկել հակաֆրանսիական հայտարարություններով։ Մասնավորապես, պատգամավորներից Էլշադ Միրբաշիրն առաջարկել է փոխել Ադրբեջանի ռազմական դոկտրինը՝ երկրին սպառնացող պետությունների թվում ավելացնելով Ֆրանսիային։

«Փոխվել են Ադրբեջանի նկատմամբ ուղղված սպառնալիքները։ Երկրների մեծ մասի ռազմական դոկտրինները փոխվում են ամեն տարի կամ երկու տարին մեկ անգամ։ Ադրբեջանի ռազմական դոկտրինը պետք է փոխվի՝ փոփոխվող աշխարհում նոր իրողություններին համապատասխան։ Այն պետք է ներառի Ադրբեջանի համար վտանգ ներկայացնող երկրների, օրինակ՝ Ֆրանսիան։ Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Ադրբեջանի ռազմական դոկտրինի 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածներում»,- ասել է պատգամավորը։

Չնայած հակաֆրանսիական հռետորաբանությանը՝ Բաքուն, այնուամենայնիվ, չի հրաժարվում Փարիզի հետ տնտեսական համագործակցությունից։ Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Վիեննայում հանդիպել է ֆրանսիական TotalEnergies ընկերության ղեկավար Պատրիկ Պույանի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Ապշերոն» հանքավայրի զարգացմանն ու երկրում 500 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր։

Էմմա Չոբանյան