Աբդոլահիանը Բաքվում խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցքի շուտափույթ գործարկման մասին

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նախօրեին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են արագացնել, այսպես կոչված, Հարավային Արազի միջանցքի գործարկումը։ Նրա խոսքով՝ նման հրաման կա Իրանի նախագահի կողմից։

«Դա լուրջ խթան կհանդիսանա իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը, հատկապես հաղորդակցության ոլորտում: Կարելի է ասել, որ այդ միջանցքը կարևոր դերակատարում կունենա Ադրբեջանի հիմնական մասն ու Նախիջևանը կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շուրջ»,- ասել է Աբդոլահիանը։

Հավելենք, որ խոսքն Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային ու երկաթուղային ուղիների կառուցման մասին է։

Հիշեցնենք՝ 2022 թվականի մարտին Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել այս հաղորդակցային ուղու վերաբերյալ։ Վերջին ամիսներին երկու երկրների լարված հարաբերությունների պայմաններում այս ծրագրի իրականացումը դադարեցվել է։

Ի դեպ, Իրանի ԱԳ նախարարը նախօրեին Բաքվում մասնակցում էր Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը։

Էմմա Չոբանյան