Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայում հանդիպել է Լորդերի պալատի անդամ Լորդ Լամինգի և Կրթության, երեխաների խնամքի հարցերով նախարար Բարոնուհի Բարանի հետ

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Լամինգի և դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսների հարցերով խորհրդարանական փոխպետքարտուղար, Կրթության և երեխաների խնամքի հարցերով նախարար Բարոնուհի Բարանի հետ․ տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։

Քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները. երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, պետության կողմից տրվող սոցիալական աջակցության հարցերը։ Աշխատանքների արդյունավետ իրագործման համար կարևորվել են երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունը։

Զրույցի ընթացքում նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կանանց և երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին՝ այդ գործընթացում կարևորելով պետության, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համայնքների փոխգործակցությունը։ Անդրադարձել է Հայաստանում երեխաների խնամքի հաստատությունների գործունեության, մատուցվող ծառայությունների, ներառականության ապահովման և այլ հարցերի։

Լորդ Լամինգն ու Բարոնուհի Բարանն իրենց հերթին ներկայացրել են Մեծ Բրիտանիայի երեխաների իրավունքների պաշտպանության և կրթության, խոցելի խմբերի տնտեսական ակտիվացմանն ուղղված, կանանց ներուժի օգտագործման, ընտանիքի պահպանման մոդելներն ու ուղղությունները։

Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ երկուստեք շեշտվել է համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։