Մեզ խորթ է Սահմանադրությունը, պետություն չունենալուց է․ անարդա՛ր է պահանջել՝ միանգամից սահմանադրական երկիր լինենք․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.01.2026 | 16:54
Բաքուն «Զանգեզուր» անվամբ էլեկտրահաղորդման գիծ է կառուցում Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքի շրջանակում
29.01.2026 | 16:45
ՖԱՖ-ը հարգել է ՊԱՕԿ-ի զոհված երկրպագուների հիշատակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.01.2026 | 16:39
Հայտնի է Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկի անցկացման վայրը
29.01.2026 | 16:37
Գերմանիայի իրավասու մարմինը հետախուզվողին հանձնել է ՀՀ-ին․ Դատախազություն
29.01.2026 | 16:28
Պուտինը և ալ-Շարաան չեն քննարկել Ասադին Դամասկոսին արտահանձնելու հարցը
29.01.2026 | 16:20
Սաբալենկան 4-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Australian Open-ի եզրափակիչ ու կխաղա Ռիբակինայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 16:11
Անընդհատ աշխատանքի մեջ ենք․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 16:05
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
29.01.2026 | 16:02
Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին հաղորդումները
29.01.2026 | 15:56
Հրդեհ՝ Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել 15 մարտական հաշվարկ
29.01.2026 | 15:55
Ժոզե Մոուրինյո․ Սա պատմական հաղթանակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 15:47
Եթե ՀԷՑ-ի արժեքը հասանելի լինի պետբյուջեի համար, ամբողջությամբ կպետականացնենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 15:42
ՌԴ-ն և Ուկրաինան 2026 թվականին զոհված զինծառայողների մարմինների առաջին փոխանակումն են իրականացրել
29.01.2026 | 15:38
Նոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
29.01.2026 | 15:31
Մեր տարածքով Ադրբեջանի էլեկտրաէներգիայի արտահանման կամ ներմուծման համար եկամուտներ կստանանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ

-Դուք սահմանադրագետ չեք, բայց Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Հայաստանը սահմանադրական պետություն է, և արդյո՞ք ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ինչպես նշված է Հոդված 1-ում։

-Շատ լավ է գրված։ Իհարկե, մենք սահմանադրական պետություն ենք հռչակված, բայց միանգամից պահանջել, որ իրոք լինենք սահմանադրական պետություն, մի քիչ անարդար կլինի, որովհետև մենք 1000 տարի հետ ենք վարժված եղել զուտ պետություն գաղափարից, իսկ սահմանադրությունները պետությանը վայել գործիքներ են, պետության առհավատչյաներ են։

-Այսինքն՝ մեզ խո՞րթ է Սահմանադրությունը։

-Բավականին խորթ է։ Մի քանի շերտեր կան, նույնիսկ հոգեբանական։ Օրինակ՝ միջանձնային հարաբերություններում սահմաններ չենք ճանաչում՝ սոցիալական կայքերում, անգամ խորհրդարանում հայհոյում են միմյանց։ Այսինքն՝ մենք դեռ պիտի վարժվենք սահման ճանաչելուն։ Ես 1995 թվականին դեմ եմ քվեարկել մեր Սահմանադրությանը, բայց ամեն տարի իմ գաղափարակիցների և ուսանողների հետ քայլարշավ եմ կազմակերպել, ամբողջ գիշերն անցկացրել ենք Չարենցի կամարի մոտ՝ արևածագը դիմավորելով։ Թեև ես էլ եմ դեմ քվերակել, բայց դա է մեր Սահմանադրությունը՝ մեր «ծնողը», ասենք թե՝ չի գործում, պիտի հրաժարվե՞նք։ Եթե մայրդ հիվանդ լինի, պիտի հրաժարվե՞ս նրանից՝ ասելով՝ տանեմ թաղե՞մ, թե՞ ամեն ջանք գործադրես, որ բուժես նրան։

-Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ՀՀ ինքնիշխանության մասին որևէ նշում չկար։ Ինչո՞ւ են մեր ղեկավարներն այդ բառից փորձում հեռավորություն պահել։

-Չեմ ընթերցել և չեմ լսել պարոն վարչապետի խոսքը, բայց եթե ասեմ, որ մերոնք խուսափում են ինքնիշխանությունից, անարդարամիտ կլինեմ։ Հիշենք՝ 2019-ին Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հստակ ասաց՝ մենք պետք է հարգենք միմյանց ինքնիշխանությունը և անկախությունը, այդպիսի բան մեր նախկին ղեկավարները չէին ասել։ Հիմա այս մարդը պարտված երկրի առաջնորդ է։

-Այսինքն՝ իրավիճակ փոխվեց այս ընթացքում։

-Այո՛, և պարտվածի հոգեբանությունը մի քիչ այլ է։ Դրա համար ցանկալի կլիներ, որ պարտության բեռն իր վրա չկրող մի ուրիշ խումբ լիներ այսօր իշխանության, որը հստակ կշեշտեր ինքնիշխանություն, անկախություն, պետականություն, տարածքային ամբողջություն արտահայտությունները և այն, թե տարածքային երազանքներ ունե՞նք արդյոք։ Ինքնիշխանությունը մեզ խորթ չէ, մենք վարժվում ենք դրան։ Նիկոլ Փաշինյանի սերունդը տանուլ տվեց մեր սերնդի հաղթանակը, բայց այսօր պարտվել ենք, վաղը կարող ենք հաղթել։ Իսկ դրա համար պետք է ճշտենք, թե որն է մեր հոգու հայրենիքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան