Բաքու-Թեհրան բարդ հարաբերությունների պայմաններում Ալիևը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, որը Բաքվում մասնակցում է Չմիավորման շարժման կազմակերպության համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Թերանի և Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդումը։ Տարածաշրջանային խնդիրները նույնպես եղել են քննարկման առանցքում։

Նշենք, որ երկու երկրների հարաբերությունները բավական լարված են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է Իրան չայցելել։ Վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին՝ լրտեսության մեղադրանքով։

Իր հերթին, Բաքուն շարունակվում է կրոնական տարբեր գործիչների ձերբակալությունները՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Հունիսի 23-ից էլ Ադրբեջանը դադարեցրել է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն իր օդանավակայաններում։ Բացի այդ, հունվարից՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, Բաքուն փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում։

Էմմա Չոբանյան