Բայրամովի հրավերով Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Բաքու

Լուրեր

24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով  մեկնելու է Բաքու՝ մասնակցելու Չմիավորման շարժման երկրների գագաթնաժողովին, գրում է Մեհր գործակալությունը։

Քանանին նշել է, որ  գագաթնաժողովը կարևոր նշանակություն ունի Թեհրանի համար և ԱԳ նախարարն էլ գլխավորելու է բարձրաստիճան պատվիրակությունը։ Նա հայտնել է, որ Ադբոլահիանը երկկողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Քանանին նաև ասել է, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների մթնոլորտը դրական է այն դիվանագիտական քայլերից հետո, որոնք ձեռնարկվել են։

Հավելենք, որ Ադրբեջան է մեկնել Իրանի ԱԳ փոխնախարար Ռեզա Նաջաֆիի գլխավորած ի պատվիրակությունը՝ մասնակցելու է Չմիավորման շարժման անդամ երկրների ներկայացուցիչների համաժողովին, որը տեղի է ունենալու հուլիսի 3-4-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Աբդոլահիանը վաղն է մեկնելու Բաքու։

Հավելենք, որ երկու երկրների հարաբերությունները բավական լարված են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել էր Իրան չայցելել։ Վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին՝ լրտեսության մեղադրանքով։ Իր հերթին, Բաքուն շարունակվում է կրոնական տարբեր գործիչների ձերբակալություններն Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Հունիսի 23-ից էլ Ադրբեջանը դադարեցրել է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն իր օդանավակայաններում։ Բացի այդ ՝ հունվարից ՝Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, Բաքուն փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունը։

 

Էմմա Չոբանյան