Դալմայի՝ փլուզված ճանապարհահատվածը պիտի վերականգնվի․ խճուղու մեկ գիծը վերականգնվելու է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Երկու շաբաթ հետո Երևանի քաղաքապետարանը պետք է հայտնի, թե Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ շարքը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստի ընթացքում այս հանձնարարական տվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը հայտնեց, որ ճարտարապետական և քաղաքաշինական վարչությունում համապատասխան դիմում կա, որով այդ տարածքում կառուցապատում իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը դիմել է հողօգտագործման թույլտվությունների համար, որի հիման վրա կազմվել է քաղաքապետի որոշման նախագիծ։
Ավինյանն արձագանքելով՝ նշելով, որ երևանցիներին հետաքրքրում է, թե երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ գիծը, և չի հետաքրքրում քաղաքային իշխանությունների և կառուցապատողի միջև բանակցությունները։

«Ուզում եմ հստակ շեշտել, որ խճուղու մեկ գիծը վերականգնվելու է և ձևավորվելու է խճուղուն զուգահեռ ևս մեկ ճանապարհ, որը սպասարկելու է այդ հատվածում կառուցված շենքերին, այսինքն՝ կառուցելու ենք ևս երեք գիծ»,- պատասխանեց Մաչյանը։

«Խճուղում մեկ գիծը վերականգնվելու է, երկու շաբաթ հետո ասելու ենք՝ երբ»,- նշեց Ավինայնը։

«Շատ լավ»,- արձագանքեց Մաչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։