Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը` Հայաստանում․ գործարկվեցին առաջին բենզալցակայանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Արտաշատի խճուղի 6/3 և 15/1 հասցեներում պաշտոնապես գործարկվել են աշխարհահռչակ Shell ապրանքանիշի առաջին երկու բենզալցակայանները։

«Shell ապրանքանիշն իր աշխատանքային մշակույթով և ստանդարտներով, բնականաբար, Հայաստանում կփոխի բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և արդյունքում մենք կտեսնենք որակական փոփոխություն արդեն ամբողջ Հայաստանի մակարդակով»,- բենզալցակայանի բացման արարողությանը ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որը 70-ից ավելի երկրում շուրջ 90,000 աշխատակից ունի։ Աշխարհի մասշտաբով ունենալով ավելի քան 46,000 կայան և ներկայացված լինելով շուրջ 80 շուկայում՝ Shell-ն աշխարհում առաջատար է նաև շարժական կետերի թվով մանրածախ առևտրի ոլորտում։ Հայաստանում հասանելի է Shell ապրանքանիշի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power պրեմիում դասի վառելիքը։ Այն ամենավաճառվող և արդյունավետ վառելանյութերից է, որն արդեն 20 տարի ներկայացված է համաշխարհային շուկայում։

Աշխարհում Shell ապրանքանիշի վառելիք սպառողների 20%-ն ընտրում է Shell V-Power-ը։ Այն Shell-ի նոր սերնդի լավագույն արտադրողականությունն ունեցող վառելիքն է և ավելի շատ է նպաստում ինչպես հին, այնպես էլ նոր ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների աշխատանքի բարելավմանը, քան Shell-ի կողմից նախկինում մշակված ցանկացած վառելիք: Shell V-Power-ն ամբողջովին մաքրում է շարժիչի կարևոր մասերը, երիտասարդացնում այն։

«Մենք անընդհատ ցանկանում ենք ընդլայնել մեր ցանցը և դիտարկում ենք այնպիսի երկրներ, որոնք հեռանկարային են։ Հայաստանը հեռանկարային է, որովհետև սպառողները որակյալ վառելիք են նախընտրում, և մեր գործընկերոջ՝ «Ռոյալ օյլ» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ մենք կարողանում ենք դա իրականություն դարձնել՝ այդպիսով ընդլայնելով շուկան»,- ասաց Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը։

Հայաստանում Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը «Ռոյալ օյլ» ՍՊԸ-ն է։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը վստահեցնում է՝ ապրանքանիշի մուտքը Հայաստան մեծ գործի միայն սկիզբն է․ «Ռոյալ օյլ»-ն առաջիկա 5 տարիներին Shell ապրանքանիշի շուրջ 25 բենզալցակայան կբացի ամբողջ հանրապետությունում` ստեղծելով նոր սերնդի բենզալցակայանների ցանց։ Ընկերության նպատակն է հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում՝ սպառողի և մատակարարի միջև ձևավորելով փոխվստահության մթնոլորտ, վերափոխելով թերլիցքավորման հետ կապված անհաջող փորձի արդյունքում ձևավորված ընկալումները, նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ ծառայությունների մատուցմանն ու տնտեսության զարգացմանը։

«Shell-ի ապրանքանիշով այս բենզալցակայաններն ունենալու են բոլոր ծառայություններն ու հարմարությունները, որոնք կարելի է տեսնել Shell-ի մյուս կայաններում, այսինքն՝ ունենալու են իրենց խանութները, սննդի և սուրճի հնարավորությունը։ Ունենալու են բարձրակարգ եվրոպական վառելիք, ինչը, կարծում ենք, ամենակարևորն է այս գործում։ Մենք առաջիկա 5 տարվա մեջ ունենալու ենք առնվազն 25 կայան։ Դրանք կլինեն մեծ թողունակությամբ, զարգացած նոր տեխնոլգիաներով, որոնք կունենան բոլոր հարմարավետությունները։ Կունենանք թե՛ Երևանում, թե՛ մարզերում, թե՛ միջպետական մեծ մայրուղիներում»,- նշեց «Ռոյալ օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։

Վառելիքը սկզբնական շրջանում կներմուծվի Ռումինիայից և Հունաստանից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություն։ Հետագայում համագործակցության աշխարհագրությունը կընդլայնվի՝ ներառելով եվրոպական այլ պետություններ։ Կայանում հասանելի են բենզին ու դիզելային վառելիք, բեռնատարների լիցքավորման համար կա նաև առանձնացված սարք։

Մոտ ապագայում Shell ապրանքանիշի բենզալցակայանում վարորդները կարող են ոչ միայն լիցքավորել մեքենաները, այլև օգտվել ավտոլվացման կետից, գործում է նաև սննդի, ավտոյուղերի ու աքսեսուարների խանութ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան