Էրդողանի կուսակցության և գլխավոր ընդդիմադիր ուժի միջև շնորհավորանքները վերածվել են ընտրությունների արդյունքների շուրջ բուռն վիճաբանության

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Թուրքիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները փոխադարձ այցել են կազմակերպել Կուրբան  Բայրամի տոնի առթիվ։ Թուրքիայի նախաա Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող ԱԶԿ-ի պատվիրակությունն առաջին այցը կատարել է գլխավոր ընդդիմադիր CHP-ին, որը լարված միջավայրում է անցել, բուռն վիճաբանություն է տեղի ունեցել։

Duvar-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) գլխավոր շտաբը նախօրեին դարձել է Թուրքիայի քաղաքական կուսակցությունների ավանդական տոնական այցերի գլխավոր հասցեներից մեկը։ Այնուամենայնիվ, CHP-ի հանդիպումն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հետ բավականին լարված է անցել։

CHP-ի կանանց մասնաճյուղի ղեկավար Այլին Նազլըաքան ասել է, որ իրենք դժվարին տոն են ունեցել երկրաշարժի գոտում խնդիրների բախված և ճգնաժամի պայմաններում տնտեսական դժվարությունների դեմ պայքարող քաղաքացիների պատճառով։ ԱԶԿ-ի պատվիրակության ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ առկա խնդիրները կլուծվեն «պետության մեծության» շնորհիվ և խնդրել են CHP-ի աջակցությունը սահմանադրական փոփոխությունների նոր առաջարկին։

Երբ ԱԶԿ-ի պատվիրակությունը հիշատակել է  ընտրությունները, Նազլըական ասել է. «Մենք կցանկանայինք նշել մեր կասկածները, թե որքանով էին արդար այս ընտրությունները: Դրանք ընտրություններ էին, որտեղ ձեր կուսակցությունն օգտագործել է պետական իշխանությունը, այդ թվում՝ տեսանյութերի մոնտաժի միջոցով։ Առջևում ՏԻՄ ընտրություններ են, և մենք ցանկանում ենք, որ ավելի արդար անցնեն»։

Նա նաև հավելել է, որ իրենք կասկածներ ունեն սահմանադրական փոփոխությանն աջակցելու հարցում, որը մշակվել է նրանց կողմից, ովքեր «չեն ենթարկվում գործող Սահմանադրությանը և ասում են, որ չեն ճանաչում Սահմանադրական դատարանի որոշումը»։

Այս հայտարարություններից հետո պատվիրակությունների միջև լարվածություն է առաջացել, բուռն քննարկում է սկսվել։ ԱԶԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ CHP-ն ընտրությունների գիշերը «պիես է բեմադրել»՝ վարվելով այնպես, կարծես հաղթել է։

«Մեր ազգի մեջ կասկած չկա, էլ չասենք աշխարհի մասին, որ ընտրություններն անցել են արդար և օրինական»,- հավելել է իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ԱԶԿ-ն ու CHP-ն թեժ պայքար էին մղում 2023 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ ԱԶԿ-ն և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ մոնտաժված տեսանյութ էին տարածել, որտեղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)  անդամները երգում են CHP-ի նախընտրական երգը՝ ընդդիմության քարոզարշավը խաթարելու նպատակով։ Բացի այդ, իշխող ուժի ներկայացուցիչները մշտապես վիրավորանքներ էին հնչեցնում ընդդիմության հասցեին։

Էմմա Չոբանյան