Գազի գինը չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

Օգոստոսի 1-ին գազի սակագինը կվերանայվի և կմնա անփոփոխ։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով, որ  այս մասին որոշում կկայացվի վաղը` ՀԾԿՀ նիստի ժամանակ։

Բաղրամյանի խոսքով` դրամ–դոլար փոխարժեքը դրական է ազդել գազի սակագնի վրա։ «Փոխարժեքի դրական արդյունքը հնարավորություն է տվել մեզ ներդրումային ծրագիր իրականացնել համակարգում։ Դա կլինի Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնումը, որը ենթադրում է Երևան մտնող 4 ուղղություններով բոլոր գազաբաշխիչ կայանների ամբողջությամբ նորերով փոխարինում, ինչպես նաև` նոր խողովակաշարի կառուցում։ Դրա արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալը կրկնապատկվելու է»,- հայտարարեց ՀԾԿՀ նախագահը։

Նրա պարզաբանմամբ՝ գազի սակագինը կպահպանվի նույն մակարդակի վրա, քանի որ փոխարժեքով պայմանավորված գնիջեցումը կարող է շատ ռիսկային լինել, այն էլ ամառային ամիսներին։ ՀԾԿՀ նախագահի խոսքով` ամռանը գրեթե գազի սպառում չկա` գազասպառումը եռակի, քառակի անգամ նվազում է։

«Փոխարժեքով պայմանավորված ինչ–որ նվազեցում անել, իսկ հետո աշնանը կամ ձմռանը, եթե ունենանք փոխարժեքի բարձրացում, դա շատ ավելի վատ անդրադարձ կունենա բնակչության համար սահմանված սակագնի վրա»,- ասաց Բաղրամյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ գազ սպառողների 70 տոկոսն օգտվում է արդեն փոխարժեքի նվազեցման դրական արդյունքից։ Խոսքը խոշոր սպառողների մասին է, իսկ սովորական բնակչի համար սահմնված է գազի դրամային սակագին։

Մանրամասները՝ տեսանյութում։