Ոստիկանական հերթական բռնության մասին ահազանգ՝ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի շրջանակներում. ինչ է կատարվել «Բան» ակումբում

Լուրեր

16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ոստիկանության կողմից  խոշտանգման ու բռնի գործողությունների հերթական դեպքն է  տեղի ունեցել  այս անգամ՝ Երևանի «Բան» ակումբում։

Ահազանգած քաղաքացին պատմել է, որ հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ոստիկանները ներխուժել են ակումբ` թմրանյութի առկայության մասին կասկածանքով ու սկսել ներկաներին հարվածել, հայհոյել ու վիրավորել։ Այս խոշտանգումները շարունակվել են ոստիկանության Արաբկիրի բաժնում։

«Հարևաններից մեկը բողոքել էր, թե, իբր, երաժշտությունը խանգարում է։ Սկզբից երկու պարեկ եկան, պարեկների հետ գնացել ենք այդ շենքի մոտ, իրենք իրենց ականջով լսել են, որ շենքի մոտ ձայնը չի հասնում։ Պարեկներին բացատրել ենք, որ կա քաղաքապետարանի կողմից գիշերային ժամերին երաժշտություն միացնելու նախատեսված թույլտվություն, իրենք թողել-գնացել են։ Այդ նույն քաղաքացին 20 րոպե հետո նորից է ոստիկանություն զանգում, պարեկները գալիս են, ու այդ քաղաքացին լրիվ անհիմն ասում է, թե թմրանյութի հոտեր է գալիս։ Պարեկները մտնում են ներս, հետո կապ են տալիս, որ չգիտեմ ինչեր են գտնվել ու սկսում են բրիգադներ կանչել։ Բոլորիս ասում են, որ մտնենք ներս ու թույլ չեն տալիս ակումբից շուրջ 3 ժամ դուրս գալ»,-  Forrights.am-ին պատմել էր ահազանգած քաղաքացին։

Քննչական կոմիտեն հաստատում է ակումբում ոստիկանական գործողություն իրականացնելու փաստը․

«Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ապօրինի թմրանյութերի շրջանառության վերաբերյալ ստացված ահազանգով ոստիկանության ծառայողները մուտք են գործել «Բան» ակումբ, 37 անձ բերվել է ոստիկանություն, որոշ ժամանակ անց նրանցից 34-ը ազատ են արձակվել։ 3 անձ ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մեկ անձի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի առանձնապես խոշոր չափերով իրացնելը)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Քրեական վարույթի շրջանակներում, սակայն, ոստիկանության կողմից բռնությունների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում չի ստացվել։

Հիշեցնենք՝  գրեթե նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել ապրիլի լույս 23-ի գիշերը՝ Ոստիկանությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Երևանի «Պոլիգրաֆ» ակումբում. հատուկ ջոկատայինները ներխուժել են սրահ և 41 անձի բերման ենթարկել, նրանց թվում են եղել ինչպես ակումբի աշխատակիցներ, այնպես էլ այնտեղ գտնվող հաճախորդներ։ Համացանցում տարածված տեսանյութի կադրերում հստակ երևում է՝ հատուկ գործողությունն իրականացվել է բիրտ ուժի կիրառմամբ։

Իրավապահ համակարգն իրականացված օպերացիային անդրադարձավ համացանցում տարածված ահազանգից ժամեր անց՝ հայտարարելով, որ  գործողությունը կատարվել է թմրամիջոցի դեմ իրականացող պայքարի շրջանակներում։

Ռոզա Վարդանյան