Տաքսի ծառայությունների ոլորտում թանկացում կլինի, սակայն աննշան․ ՏԿԵ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
04.06.2026 | 16:56
Եվրոպան համերաշխ է ՀՀ-ի հետ․ Մարթա Կոսը շուտով Հայաստան կայցելի
04.06.2026 | 16:48
Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 16:39
Զախարովան՝ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայից սպառնալիքների մասին
04.06.2026 | 16:31
ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն
04.06.2026 | 16:20
Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը
04.06.2026 | 16:07
Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:55
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին․ նա նախընտրել է լինել ժողովրդի կողքին․ խոսնակ
04.06.2026 | 15:46
Հայտնի են Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարները
04.06.2026 | 15:37
Հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու հարցը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցում
Բոլորը

Տաքսի ծառայությունների ոլորտում սպասվող բարեփոխումներով կառավարությունը նպատակ ունի կանոնակարգել այն։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով մանրամասներ, նշեց, որ գործող օրենսդրությամբ առևտրային նպատակով ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմեքենաները պետք է լիցենզավորված լինեն, սակայն տարածում ունեցող առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումների հատվածը մնացել էր չկարգավորված։

«Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։ Այդ կազմակերպությունների համար սահմանվել է պետական տուրք տարեկան 1 մլն դրամ։ Դրանից բացի, քաղաքացին, որպես ֆիզիկական անձ, երբ օն-լայն(առցանց) հարթակի միջոցով ուղևորափոխադրում է իրականացնում, նույնպես պետք է վճարի պետական տուրք։ Եվ որպեսզի անձի վրա թղթաբանության ավելորդ բեռ չլինի, այդ պետական տուրքի գանձման, պետական բյուջե փոխանցումը դրվում է օն-լայն (առցանց) հարթակը շահագործող կազմակերպության վրա»,-ասաց Արմեն Սիմոնյանը։

Քանի որ փոփոխությունների գլխավոր նպատակը հարկելը չէ, այլ ոլորտում գործողներին օրինական դաշտ բերելն է, հետևաբար օրենսդրական նախագծով սահմանվել է ցածր պետական տուրք։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կանխիկ վճարումների դեպքում սահմանվում է 2 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 1,5 տոկոս։ Օրինակ՝ պայմանական Ա կետից Բ կետ ուղևորափոխադրման ժամանակ, երբ գումարը կազմի 1000 դրամ, ապա կգանձվի 20 կամ 15 դրամ՝ կախված, թե ինչ եղանակով է վճարումը կատարվում։ 2025 թվականի հունվարի 1-ից կսահմանվի 3,5 և 2,5 տոկոս՝ ըստ կանխիկ կամ անկանխիկ վճարման, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից կլինի 5 տոկոս և 4 տոկոս։ Այս փոփոխությունները վերաբերում են նաև անհատ վարորդներին, որոնք առանց օն-լայն(առցանց) հարթակի հնարավորություններից օգտվում են, առանձին առևտրային ուղևորափոխադրում են իրականացնում։ Անկանխիկ եղանակով վճարումների համար կառավարությունը նախատեսում է ծրագրային համապատասխան ապահովում։

Որքանո՞վ այս փոփոխությունները կբերեն թանկացումների։ Նախարարության ներկայացուցչի կարծիքով՝ թանկացում կլինի, սակայն աննշան։

Մանրամասները՝ տեսանյութում։