Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Լուրեր

06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է դատավոր Դավիթ Հարությունյանի ինքնաբացարկի միջնորդությունը Կարեն Անդրեասյանին: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ԲԴԽ նիստի ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Անդրեասյանին, սակայն վերջինս, ըստ դատավորի, թույլ չի տվել ավարտել միջնորդությունը, և Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Դատավորի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Անդրեասյանին բացարկի ևս մեկ միջնորդություն են ներկայացրել, որի ժամանակահատվածը Անդրեասյանը կրկին սահմանափակել է, ու այժմ խորհուրդը կրկին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատավորի մյուս փաստաբան Միքայել Շխիշմյանը մեզ հետ զրույցում բարձրաձայնեց այն մասին, որ երեկ, օրվա կեսից Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին ու վերջինիս պաշտպաններին կանգնեցրել է ընտրության առաջ, և պահանջել, որ դատավորի փաստաբաններից մեկը լքի նիստերի դահլիճը։

Հարցն այն է, որ որ դեռևս հունիսի 19-ից Շխիմյանը ԲԴԽ-ում քննվող գործով ներգրավված է եղել որպես Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ։ Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին որպես ներկայացուցիչ ներգրավվել է ևս չորս փաստաբան։

Երեկ տեղի ունեցած նիստի սկզբնական փուլում դրան մասնակցել են Դավիթ Հարությունյանի փաստասբաններ Միհրան Պողոսյանը, Հովհաննես Խուդոյանը, Միքայել Շխիմյանը և Լուսինե Մկրտչյանը։ Քիչ անց նիստին ներկայացել է նաև փաստաբան Երեմ Սարգսյանը, սակայն ԲԴԽ-ն, որը դատավորի 5 փաստաբանին էլ ներգրավել է որպես ներկայացուցիչ, պահանջել է, որ փաստաբաններից մեկը լքի դահլիճը։ Ստեղծված պայմաններում Շխիմյանը ստիպված է եղել լքել դահլիճը։

Փաստաբանն ասաց, որ անձի պաշտպանության հիմնարար իրավունքը որևէ կերպ սահմանափակման ենթակա չէ, հատկապես սահմանափակման ենթակա չէ այն մասով, երբ անձը ցանկանում է մասնակցել վարույթի քննությանը իր նախընտրած փաստաբանի կամ փաստաբանների միջոցով, ընդ որում, թե՛ օրենսդիրը, թե՛ միջազգային պրակտիկան փաստաբանների քանակական որևէ սահմանափակում չի նախատեսում։

Արաքս Մամուլյան