«Հարցնում եմ՝ պետք է շարունակե՞նք ներդրումները, թե՞ թողնենք գնանք»․ «Լիդան Արմենիա»-ի գործադիր տնօրենը՝ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց մեկ ընդհանուր ձևաչափ և մշակված մեթոդաբանություն՝ գտնելու համար Ամուլսարի ոսկու հանքի խնդրի լուծումը։  «Մենք համաձա՞յն ենք, որ մեր հետագա բոլոր որոշումները հիմնված լինեն գիտականորեն ապացուցված փաստերի վրա»,- քննարկմանը մասնակից երկու կողմերին հարց ուղղեց վարչապետը։ 

Քննարկման մասնակից բնապահպան ակտիվիստներից մեկը նշեց՝  խնդրի լուծման համար պետք է իրականացվի փորձաքննություն, որը ժամանակատար է ՝ չհամաձայնելով վարչապետի դիտարկման հետ, թե տասը օր կարելի է տրամադրել փաստահավաք խմբի աշխատանքների համար։

Քննարկման մասնակից «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ համամիտ է վարչապետի տեսակետի հետ, որ այս հարցը պետք է լուծվի միայն փաստերի հիման վրա և պահանջեց երկու կողմերից իր ղեկավարած ՀԿ-ին տրամադրել առկա բոլոր փաստաթղթերը։ 

Վարչապետին իր տեսակետը ներկայացրեց նաև «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենը և նշեց, որ ընկերությունն ունի աշխատանք իրականացնելու թույլտվություն և կրում է դրանից բխող  պատասխանատվությունը իր բոլոր աշխատակիցների առաջ. «Հարցը հետևյալն է՝ որքա՞ն կարող ենք սպասել։ Ամեն օրը, որ հնարավորություն չի տալիս մեզ մեր գործունեությունն իրականացնելու, մի քանի հարյուր հազարավոր դոլար է արժենում, իսկ ընկերությունն արդեն հնարավորություն չունի աշխատելու ավելի քան 26 օր։  Հարցնում եմ՝ արդյոք պետք է շարունակե՞նք ներդրումները, թե՞ թողնենք գնանք»։ 

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը որոշումը կկայացնի փաստերի ուսումնասիրությունից հետո, իսկ բնապահպանները հայտնեցին, որ վարչապետի հետ քննարկումից հետո հարցի լուծումը գտնված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։