Օնլայն կազինոներից օգտվելը բարդանում է. կառավարությունը նոր որոշում ընդունեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

ՀՀ-ում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։
Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով համապատասխան օրենքների նախագծերի փաթեթը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։

«Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող հաշվի միջոցով: Նախագծի նպատակն է, որ խաղացողը միայն իր հաշվից խաղադրույք կատարի։ Դրանով էլ ավելի վերահսկելի է դառնում նրա վարքագիծը։ Եթե հաշվեհամարի վրա կա արգելանք, ապա տվյալ անձը չի կարողանա մասնակցել ինտերնետ շահումով խաղերին, կատարել խաղադրույքներ կամ համալրել հատուկ խաղային հաշիվները»,- նշեց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության սկզբունքային բարեփոխումներից է և ունի երկար պատմություն, որը սկսվում է դեռ 2015-2016 թվականներից․ «Կապան քաղաքի բակերից մեկում հանդիպումներից մեկի ժամանակ կանայք պատմեցին, որ շենքերի արանքում, գործնականում ամեն շենքի մոտ բուքմեյքերական գրասենյակներ կան: Նրանք ասում էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատող իրենց ամուսինները աշխատավարձի օրը տուն են բերում միայն աշխատավարձի մի մասը, որովհետև նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո նոր գալիս են տուն

Երկրորդ պատկերը, երբ 2018-ին մեր քայլարշավն էինք սկսել, գործնականում ամեն լցակայանի մոտ մեզ մոտենում էին մարդիկ և ասում՝ տեսեք, այստեղ խաղային ավտոմատները դրված են, երիտասարդների մեծ մասը պարտքերի տակ են՝ դրանից բխող այլ էֆեկտներով՝ վեճեր, կռիվներ, չվերադարձվող պարտքեր, հանցավորության աճ»։

Նրա խոսքով` խնդրի լուծման համար առաջին փուլով բոլոր գազալցակայանների մոտից հանվեցին խաղային սարքերը, ապա փակվեցին բուքմեյքերական գրասենյակները. «Ուզում եմ հիշեցնել, որ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որ տնտեսական հարված ենք հասցնում, աշխատատեղեր ենք կրճատում:

Բուքմեյքերական գրասենյակները վերացան, բայց մարդիկ գնում էին, տերմինալներով կանխիկ դրամ էին գցում իրենց էլեկտրոնային դրամապանակներում և այնտեղից էին խաղադրույք անում: Մենք փոխեցինք կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում այդ դրամապանակը»,– նշեց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ այս կարգավորմամբ սահմանվում է, որ դրամապանակները չեն կարող կանխիկ լիցքավորվել, կարող են լիցքավորվել միայն անկանխիկ և միայն սեփականատիրոջ հաշվից:

Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է այն, որ սահմանափակելու են այն ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գործունեությունը, որոնք լիցենզավորված չեն Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։