Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Լուրեր

02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 15:48
Արտաշատի ռեստորանում մկրտությունից հետո 14 քաղաքացի դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով
02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը և ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանն այսօր հուշագիր են ստորագրել՝ դրանով ազդարարելով Երևանի քաղաքապետարանի առաջիկա ընտրություններում միասնական ցուցակով մասնակցությունը։ Կուսակցության առաջնորդները ներկայացրել են քաղաքապետի իրենց թեկնածուին՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանին։ Վերջինս իր ելույթում նշեց, որ թեև այսօր են այս մասին բարձրաձայնում, սակայն աշխատանքներն ավելի քան 6 ամիս է` կատարվում են.

«Քննարկելով գաղափարախոսական հիմքերը և գալով մեկ ընդհանուր հայտարարի՝ երկու կուսակցության ղեկավարները որոշում են կայացրել հրավիրել ինձ ցուցակը գլխավորելու։ Մենք մի շարք առաքելություններ ունենք իրականացնելու, մասնավորապես՝ Երևանի զինանշանում մենք ունենք շատ մեծ բացթողում՝ վիզը ոլորած առյուծ։ Մենք եկել ենք այդ վիզն ուղղենք»,- հայտարարեց Սարգսյանը։

«Արժանապատիվ Երևան» կարգախոսն ընտրած Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրից.

«Մենք պետք է կառուցենք քաղաք, որտեղ կլինի արդարություն, արժանապատվություն, քաղաք, որը կլինի անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի մայրաքաղաք։ Մենք Երևանը կրկին համայն հայության մայրաքաղաքը կդարձնենք, մենք կսարքենք Երևանը, որտեղ պատիվ կլինի ամառն անցկացնել, Երևանն իսկապես մշակութային մայրաքաղաք կդարձնենք։ Մենք գալիս են որպեսզի Երևանին վերադարձնենք համայն հայության արժանապատիվ մայրաքաղաքի տիտղոսը»։

Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ, ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։

Օրեր առաջ հայտնի դարձավ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի անունը. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը կգլխավորի ցուցակը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու։

Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» կուսակցությունը դեռևս այս մասով հայտարարություններ չեն արել, թեև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը չի բացառել իր թեկնածության առաջադրումը։

Ռոզա Վարդանյան