Երվանդ Քոչարի փողոցում ոստիկանի նկատմամբ բռնության գործադրման դեպքի վարույթով 6 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 6 անձի մասով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շենքի բակում, նույն քաղաքի 21-ամյա 2 բնակիչներ մի խումբ անձանց հետ, անձնական հարցերի շուրջ մի խումբ այլ անձանց հետ խոսակցության ընթացքում, հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհանք դրսևորելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում հիշյալ երիտասարդներից մեկն իր մոտ գտնվող ազդանշանային զենքից կրակոց է արձակել օդ:

Վերջինիս պատկանող Mazda 6, 2.5 մակնիշի ավտոմեքենայի մեջ հետագայում հայտնաբերվել է երիտասարդի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահված՝ ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտ:

Ահազանգով ժամանած ՀՀ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել են Երևան քաղաքի մի քանի բնակիչներ: Վերջիններս, տեսնելով ոստիկաններին, փորձել են ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից: Ավտոմեքենան կանգնեցնելու և այնտեղից դուրս գալու ոստիկանների օրինական պահանջն անտեսելով՝ մեքենայում գտնվող 31-ամյա տղամարդը դուռը փակել է ոստիկաններից մեկի մատների վրա, և այդպես մեքենան մի քանի մետր առաջ է ընթացել:

Սակայն չունենալով տարածքից հեռանալու հնարավորություն՝ մեքենան կանգ է առել, որից հետո ոստիկանության աշխատակիցը կրկին ավտոմեքենայից դուրս գալու օրինական պահանջ է ներկայացրել և բացելով ավտոմեքենայի դուռը՝ փորձել է դուրս բերել այնտեղ գտնվող 22-ամյա երիտասարդին: Վերջինս, չկատարելով ոստիկանի օրինական պահանջը և խոչընդոտելով վերջինիս ծառայողական գործունեությունը, գլխով և ձեռքով հարվածել է նրան և կծել աջ դաստակը:

Բացի այդ, նշված դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժանմունքի մի քանի աշխատակիցներ այցելել են Երվանդ Քոչար փողոցում գտնվող կարի արհեստանոց՝ առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն ուսումնասիրելու, դրանք ձեռք բերելու նպատակով: Կարի արհեստանոցի աշխատակիցը՝ 55-ամյա տղամարդը, ոստիկանության աշխատակիցներին տրամադրել է իր բջջային հեռախոսը, որի միջոցով նրանք սկսել են ուսումնասիրել տեսագրությունները: Մի քանի րոպե անց 55-ամյա տղամարդը դուրս է եկել արհեստանոցից, մոտեցել է բակում գտնվող 51-ամյա մի տղամարդու: Վերջինս ապացույց հանդիսացող տեսագրությունները ոչնչացնելու նպատակով, սպառնալու, պահանջելու և հայհոյանքներ հնչեցնելու եղանակով, դրդել է 55-ամյա տղամարդուն ոստիկանության աշխատակիցներին չտրամադրել հիշյալ կրպակի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Արդյունքում, տղամարդը, վերադառնալով արհեստանոց, անսպասելի վերցրել է իր բջջային հեռախոսը, այն հարվածել է գետնին՝ ոչնչացնելով տեսագրությունները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Երևանի 22 և 31-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, 55-ամյա տղամարդուն՝ 479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 51-ամյա տղամարդուն՝ 46-479-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 21-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

21-ամյա երիտասարդներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը և տնային կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Հիշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: