Փաշինյանի հետ ի՞նչ բանավիճենք․ կարծես ձյուդոյի մրցույթի գնաս, ավտոմատով քո դեմ գա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
04.06.2026 | 09:15
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
04.06.2026 | 09:00
«Մարգարա» անցակետը հնարավոր է վերագործարկվի․ ՊԵԿ-ը շուրջ 11 մլն դրամի ծախս է իրականացնում
03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ

-Հարց է հնչում, թե ինչու երեկ ընդդիմությունն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չէր մասնակցում և հարցեր չէր տալիս Նիկոլ Փաշինյանին։ Որոշ քննադատներ ասում են՝ չլինի՞ ընդդիմությունը չէր ուզում առերեսվել Փաշինյանի փաստարկների հետ, որովհետև դրանք այնքան զորեղ էին, որ դրանց չէին կարող հակադարձել։

-Այդպես ասողները տեսե՞լ են, թե ինչ է տեղի ունեցել այդ նիստի ընթացքում։ Եկել է պատերազմի գլխավոր պատասխանատուն, եկել է մեր ժողովրդին տապալման տարած անձը, կարդացել է իր զեկույցը և գնացել։ Դա շարունակվելու է հետո։ Կա՞ր մի բան, որ մարդիկ որպես նորություն գնահատել են։ Հետպատերազմյան երեք տարվա ընթացքում եկել-հասել ենք մի կետի, երբ արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ է ասում իշխանությունը, ինչ է ասում ընդդիմությունը, և թե ինչ է պահանջում ժողովուրդը։ Մեծ հաշվով՝ Փաշինյանին պետք է լսեին ոչ թե ընդդիմադիրները կամ իշխանական պատգամավորները, այլ իրավապահները, և հարցեր պետք է տային հենց իրավապահները։ Իրավապահ համակարգն այսօր ի վիճակի չէ հարցադրումներ հնչեցնել կամ այդ գործընթացը օբյեկտիվ ռելսերի վրա դնել, և բնական է, որ 44-օրյա պատերազմի մասին մանրամասներ կարելի է իմանալ այն ժամանակ, երբ այս իշխանությունը չի լինի։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ խուսափեցիք Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպելուց։ Գնայիք և ապացուցեիք, որ դուք, որպես նախկին իշխանություն, Փաշինյանին թողել եք հրաշալի ժառանգություն, որ Արցախը շատ մոտ էր անկախացմանը, բայց այս իշխանությունն անտաղանդ էր, եկավ և լավ բանակցային ժառանգությունը հարամեց։

-Ես նշեցի, որ դա մի ձևաչափ էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը եկավ, իր զեկույցը կարդաց և գնաց, այսինքն՝ հարցադրումների ձևաչափը թողել են հետագա նիստերից մեկին։ Երկրորդ՝ ուժի մեջ է մնում մեր այն դիրքորոշումը, որ չենք մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստերին։ Բացի այդ, գլխավոր խնդիրների շուրջ իշխանությունը որևէ բան չի ասել։ Եթե մարդիկ կան, որ մտածում են՝ առերեսման խնդիր կա, այդ փաստարկը շատ թույլ է։ Մեկ-երկու օր առաջ Փաշինյանը խորհրդարանում էր, այսինքն՝ չկա առերեսման խնդիր, հատկապես, որ Փաշինյանը խոսում է խեղաթյուրված փաստերի մասին։ Այնպես է Փաշինյանը եկել անմեղ դեմքով զեկույց կարդում, կարծես թե խաբված մարդ է, հայրենասեր է, որը փորձել է փրկել հայրենիքը, բայց մեկը սխալ է զեկուցել, մյուսը՝ խնդիրը չի կատարել։ Առաջին հարցադրումը, որ առաջանում է, հետևյալն է՝ իսկ ինչի՞ համար ես դու եղել, եթե այդ երկրի համար այդքան կարևոր իրադարձության մեջ հանդես ես եկել դիտորդի կարգավիճակում, դա ինքնին մեծ պատասխանատվություն է քեզ վրա։

-Ա՛յ՝ գնայիք և դա ասեիք Փաշինյանին։

-Իսկ դա ի՞նչ է փոխելու։ Մի մասն ասում է՝ ինչո՞ւ եք Փաշինյանին քննադատում, մյուս մասն ասում է ՝չգիտե՞ք, որ դավաճան է, եկել արդարանում է, երրորդ մասն էլ ասում է՝ գնայիք այդ ձևակերպումներն իրեն ասեիք։ Բայց դրանով ի՞նչ է փոխվելու։

-Բովանդակային դիսկուրս կծավալվի։

-Բովանդակային դիսկուրս ես տարբեր հարթակներում, նաև ձեր տաղավարում եմ անում և ամենատարբեր թեմաներով։ Բանավեճի առարկա չկա։ Կարծես ձյուդոյի մրցույթի գնաս, բայց մարդը ավտոմատով, դանակով կամ բահով քո դեմ գա․ դիսկուրս հնարավոր չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան