Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին հրազեն է կիրառել. քրեական վարույթ է նախաձեռնվել 

Լուրեր

05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ հունիսի 19-ին ժամը 20:30-ի սահմաններում Արցախյան խճուղի 45 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց Ա. Բաղդասարյանի և Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ պահվող հրազենով կրակել և վնասվածք է պատճառել Ա. Բաղդասարյանին:

Նույնը օրը ՆԳՆ ոստիկանության բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակարդակի, հավանաբար հրազենի գնդակից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես Factor.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից՝ Գորիս քաղաքում ավտոտեխսպասարկման կետում Գորիսի բնակչի վնասածք ստանալու և  բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով։

«Առկա են տվյալներ կատարվածին Տ. Խաչատրյանի առնչության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են։ Իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով»,- մանրամասնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Սյունիքի նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է 2022 թվականի մայիսին Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել, որպես խափանման միջոց ընտրվել էր բացակայելու արգելքը։

 

Ռոզա Վարդանյան