Ռուսաստանը չի հասնի իր ռազմավարական նպատակներին, սակայն Ուկրաինայի ապագան հարցեր է առաջացնում․ Times

Լուրեր

11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
Բոլորը

Ինչ էլ լինի մարտի դաշտում առաջիկա շաբաթներին ու ամիսներին, ակնհայտ է, որ Ռուսաստանը չի հասել իր գլխավոր ռազմական նպատակներին՝ Ուկրաինայի ղեկավարության փոփոխությանն ու երկրի աշխարհաքաղաքական ենթակայությանը հասնելը։ Այս մասին The Times-ում հրապարակված վերլուծության մեջ նշում է լրագրող Էդվարդ Լուկասը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա, սակայն, հետպատերազմյան Ուկրաինայի անվտանգությունը, բարգավաճումը և ազատությունը դեռ երաշխավորված չեն, ինչի համար երկու հիմնական պատճառ կա։ Նախ, նրա կարծիքով՝ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո ապագայում ռուսական պոտենցիալ ագրեսիայի վտանգը կպահպանվի, չնայած այն հանգամանքին, որ պարզ չէ, թե պատերազմից հետո ով կլինի իշխանության ղեկին Ռուսաստանում։

Ուկրաինայի անվտանգության երաշխիքը ՌԴ-ում ցանկացած քաղաքական դասավորության պարագայում կարող է լինել Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, սակայն, ըստ Լուկասի, դաշինքը չի ցուցադրել Կիևին մուտքի տոմս տրամադրելու իր պատրաստակամությունը՝ սահմանափակվելով հանդիսավոր խոստումներով։

Ուկրանիայի նկատմամբ էլ այն պարտավորությունները, որոնք Բայդենի Ամերիկան ​​ստանձնել է, շատ նման են Թայվանի և Իսրայելի հետ ԱՄՆ-ի պաշտպանական կապերին։ Ընդհանուր առմամբ, նրանք ուժեղ են, բայց կարող են փոխվել Վաշինգտոնի յուրաքանչյուր հաջորդ կառավարության տեսլականին համապատասխան։

Ըստ Լուկասի՝ հետպատերազմյան Ուկրաինայի ձևավորմանն ուղղված երկրորդ սպառնալիքը կոռուպցիան է։ Երկիրը դրա դեմ պայքարում է 1991 թվականից, բայց միայն էպիզոդներով և ուշացումով է հասնում որոշակի հաջողությունների։

Լրագրողը նշում է, որ հետպատերազմյան Ուկրաինա հսկայական գումարներ են հորդելու՝ ենթակառուցվածքների, արդյունաբերության և բնակարանային տնտեսությունների վերականգնման համար, և դրա համար կպահանջվի միջոցների բաշխման ամենաթափանցիկ մեխանիզմ։ Մասնավոր ներդրողները և միջազգային դոնորները երաշխիքներ են պահանջելու։

Ըստ հհրապարակման՝ դա նշանակում է, որ Ուկրաինան ստիպված կլինի վերակառուցել ոչ միայն ավերված օբյեկտները, այլև սոցիալական և քաղաքական ինստիտուտները, իսկ դա շատ ավելի դժվար է։

Էմմա Չոբանյան