Ինչու ԱՄՆ-ը չի կարող երես թեքել Թուրքիայից․ The Hill-ի անդրադարձը

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը կտրուկ նախազգուշացում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին՝ զգույշ լինել Թուրքիայի հետ, որն անկասկած տատանվում է Մոսկվայի հետ բարեկամության և Ուկրաինային աջակցության միջև ռուսների հետ պատերազմում, ասվում է The Hill-ի անդրադարձում։

Նշվում է, որ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կկառուցի իր՝ որպես ուժեղ մարդու համբավը, միաժամանակ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գրեթե չեզոք դիրք ձևավորելով։

Թուրքիայի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան բլոկի միջև որպես մեծ տերության և կամրջի դերը վերակենդանացնելու իր ձգտումներում ռիսկային կլինի հույս դնել Անկարայի անվերապահ աջակցության վրա, որն ակնկալվում է ՆԱՏՕ-ի դաշնակցից: Անդրադարձում ասվում է, որ ամերիկացիները պետք է զգույշ լինեն՝ Էրդողանին սիրաշահելով և փորձելով չվիրավորել նրան իր բռնապետական հակումների չափից դուրս քննադատությամբ, բայց նաև որոշակի հարգանք դրսևորեն նրա ցանկության նկատմամբ՝ միջնագիծ սահմանելու բուռն քաղաքական, դիվանագիտական և ռազմական հոսանքների հորձանուտում։

Ամերիկյան հարաբերությունները Թուրքիայի հետ մեծապես բարդանում են շուրջ 5,000 ամերիկացի զինվորականների, ամերիկյան ինքնաթիռների և նույնիսկ 50 միջուկային ռումբի առկայությամբ Թուրքիայի բազաներում։ Պայմանավորվածությունը սկիզբ է առել ՆԱՏՕ-ին Թուրքիայի երբեմնի եռանդուն անդամակցությունից, սակայն այժմ այն գտնվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող դժվարությունների կենտրոնում։

Էրդողանը վարպետորեն խաղում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև չմիավորման խաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միաժամանակ ջերմ մնալով նախագահ Ջո Բայդենի հետ: Ե՛վ Պուտինը, և՛ Բայդենը զգուշորեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ։ Ակնկալվում է, որ այժմ Էրդողանը կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Թուրքիան նաև առանցքային աշխարհագրական դիրք ունի. նա հսկում է մուտքը Սև ծով և վերահսկում նավերը, որոնք շարժվում են Ուկրաինայի նավահանգիստներ, ներառյալ՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմ։

Էրդողանի օրոք Թուրքիան, սակայն, չի կարող խանդավառ ձայն լինել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության համար, մինչ Վաշինգտոնը շարունակում է նաև հակասություններ ունենալ Իրանի հետ։ Էրդողանը վերադարձնում է Թուրքիային իր արմատներին՝ ստանալով իսլամական աջակցություն, միաժամանակ, հակազդելով ժամանակակից Թուրքիայի ժողովրդավարական բարեփոխումների երկար պատմությանը։

Արտաքին հարաբերությունների խորհրդից Սթիվ Քուքը գրում է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող վստահ լինել Ինջիրլիքի բազայի ազատ և լիարժեք օգտագործման հարցում՝ ՆԱՏՕ-ի շահերը պաշտպանելու համար:

«ԱՄՆ-ի շահերն առաջ մղելու համար բազայի օգտագործումն այլևս երաշխավորված չէ։ Ամերիկացի պաշտոնյաներին այլևս երբեք չպետք է պարտադրեն այնպիսի դիրքորոշում, որը խոցելի է դարձնում ԱՄՆ-ի անվտանգության շահերը թուրք քաղաքական գործիչների փոփոխվող շահերի նկատմամբ»,- ասել է Քուքը։

Նա նշում է, որ Վաշինգտոնը և Անկարան այլևս չեն կիսում գերակա սպառնալիքները կամ շահերը, որոնք կապում էին նրանց։ Ըստ փորձագետի՝ «Էրդողանի կողմից իշխանության համախմբումը և լրագրողների, գիտնականների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փոքրամասնությունների նկատմամբ համապատասխան ճնշումը» դեմ է ժողովրդավարության հայեցակարգին, որը պաշտպանելու հարցում ՆԱՏՕ-ն հավատարիմ է։

Լրատվամիջոցը նշում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Վաշինգտոնի համար ակնհայտորեն դժվարացրել է Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության ուղղությունը փոխելը։ Այժմ, երբ Էրդողանը վստահ է, որ կմնա իշխանության ղեկին, Վաշինգտոնի համար սխալ կլինի թշնամանալ երկարամյա դաշնակցի հետ, որը դեռ կարող է օգտակար լինել: Այն փաստը, որ ամերիկյան միջուկային մարտագլխիկները դեռ պահվում են Թուրքիայի ներսում, ընդգծում է հարաբերությունների կարևորությունը։

Էմմա Չոբանյան