Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրում է գերիշխող դիրքը չարաշահելու մեջ․ ընկերությանը սպառնում է գլոբալ հասույթի 10 տոկոսի չափով տուգանք

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

ԵՄ հակամենաշնորհային մարմնի և Google-ի միջև առճակատման ևս մեկ փուլ է սկսվել։ Եվրահանձնաժողովն ամերիկյան ընկերությանը մեղադրել է թվային գովազդի ոլորտում գերիշխող դիրքը չարաշահելու մեջ։ Բրյուսելի պաշտոնյաները նման նախնական եզրակացության են եկել երկամյա հետաքննությունից հետո, գրում է Euronews-ը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Google-ն առաջնահերթություն է տալիս տեխնոլոգիաների վրա հիմնված սեփական գովազդային ծառայություններին՝ «ի վնաս մրցակցող գովազդային տեխնոլոգիաների մատակարարների, գովազդատուների և առցանց հրատարակիչների», ինչը թույլ է տալիս ընկերությանը բարձրացնել սակագները:

«Աշխատանքի ներկա փուլում մենք կարծում ենք, որ Google-ի վարքագիծը շուկայում կարելի է հավասարեցնել չարաշահման  գերակա դիրքի հետ։ Եթե դա ապացուցվի, ընկերության գործողությունները կհամարվեն անօրինական՝ մեր կանոնների համաձայն։ Եթե ​​գանք եզրակացության, որ Google-ը խախտում է օրենքը, մենք ճանապարհ կգտնենք դա կասեցնելու համար»,- ասել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրետե Վեստագերը։

ԵՄ-ն իրականում Google-ին հայտնում է շահութաբեր բիզնեսը բաժանելու և գովազդային ծառայությունների մի մասից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Եթե ​​հակամենաշնորհային խախտումները հաստատվեն, Google-ին կսպառնա տուգանք՝ համաշխարհային տարեկան հասույթի մինչև 10 տոկոսի չափով:

«Մենք համաձայն չենք Եվրահանձնաժողովի կարծիքի հետ»,- տեղեկությունը մեկնաբանել է Google-ի գլոբալ գովազդի գծով փոխնախագահ Դեն Թեյլորը։

Հավելենք, որ ամերիկյան ընկերությունը ԵՄ-ի կողմից արդեն տուգանվել է 8 մլրդ եվրոյի չափով՝ հակամրցակցային գործողությունների համար։

Էմմա Չոբանյան