Շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ինչպես նաև խաբեությամբ 5000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը, 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ապահովելու համար հիշյալ մեղադրյալներից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակում Ա. Ջ.-ն և Ա. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ընդհանուր ծանոթ Գ. Մ.-ի միջնորդությամբ, 2022 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում քննիչ Վ. Ա.-ին մաս-մաս տվել են ընդհանուր 11.305.982 ՀՀ դրամին համարժեք 27.800 ԱՄՆ դոլար և 1.840.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելով Ա. Հ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս վարած ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում Ա. Հ.-ին չկալանավորելու համար, նրա կնոջից՝ Ա. Ջ.-ից, պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ա. Ջ.-ն, սակարկելով պահանջված գումարի չափը, Վ. Ա.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նրան 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին: Այնուհետև՝ 2022 թվականի հուլիսի 23-ին, քննիչը ստացել է պայմանավորված կաշառքի գումարը:

Բացի այդ, վերը նշված քրեական վարույթի շրջանակում Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի ցուցմունքները «մշակելու» համար ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն նրանցից պահանջել և ստացել է ևս 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Կ. Խ.-ից խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ քննիչ Վ. Ա.-ն 2022 թվականի օգոստոսին հանդիպել է Կ. Խ.-ին և վերջինիս հավաստիացրել, թե իբր իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կարող է աջակցել պաշտոնատար անձին կաշառք տալու դիմաց նրա թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն: Ընդունելով պաշտոնատար անձին կաշառք տալու առաջարկը՝ Կ. Խ.-ն համաձայնվել և Գ. Մ.-ի միջոցով քննիչին է տվել 5.000 ԱՄՆ դոլար, որն էլ քննիչը խաբեությամբ հափշտակել է:

Այսպիսով՝ Վ. Ա.-ն վերը նշված անձանցից ստացել է ընդհանուր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև խաբեությամբ հափշտակել 5000 ԱՄՆ դոլար:
29.05.2023 թվականին Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/, 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ա. Ջ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կ. Խ.-ին՝ 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով և 44-437-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: