Գարեգին Բ-ն մասնակցել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի կապակցությամբ մատուցված պատարագին

Լուրեր

06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
Բոլորը

Հունիսի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։
Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում․ տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ.Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Տոնի խորհուրդի շուրջ քարոզ է խոսել Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, մասնավորապես նշել է․ «Ինչո՞վ է կարևոր Էջմիածինը մեզ համար։ Սուրբ Էջմիածինը մեզ համար միայն տաճար չէ, այլ գաղափար է, մեր ազգը միավորող ամենազորեղ իրողություններից մեկն է, ուխտ և տեսիլք է մեզ համար։ Այս տարածքը՝ Վաղարշապատը, մեզ համար դարձավ Սուրբ էջմիածին Աստծո կամքով ու ողորմությամբ։ Աստված մեզ տվեց հայկական Ավագ Շաբաթը, որը սկսում է Հռիփսիմյանց կույսերի նահատակությամբ և հասնում մինչև շաբաթ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի «ելն ի վիրապէն» տոնը, հայոց պետականության քրիստոնեացման իրադարձությունից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ Ուրեմն, այս Ավագ շաբաթն է, որ մեր ազգի պատմության մեջ անմոռանալի հետքեր է թողել։ Աստված մարմնացրեց իր գաղափարը Սուրբ Էջնիածնի տաճարի մեջ և այս խորհուրդը մեր նախնիները փոխանցել են նոր սերունդներին ու դրա շնորհիվ է, որ մենք մեկ ազգ ենք»։

Պատրիարք Սրբազանը հորդորել է հավատացյալներին մշտապես վառ պահել հայոց սրբությունները իրենց հիշողության մեջ, ապրել ու զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար»,- նշված է հաղորդագրությունում։