Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը կրճատվել է․ հիմնականում ո՞ր երկրներն ու ի՞նչ են ուղարկել ՀՀ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 84%-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

2023 թվականի առաջին 4 ամսում Հայաստան է եկել շուրջ 6 մլն 670 հազար դոլարի մարդասիրական օգնություն։

Համեմատելով վերջին 4 տարիների տվյալները՝ կարող ենք նկատել, որ նախորդ տարի՝ 2022 թվականին, էապես ավելացել էր Հայաստան եկող մարդասիրական օգնությունը՝ շուրջ 4,4 անգամ։ Դրան նախորդող տարիներին այն կազմել է շուրջ 8-9 մլն դոլար։ 2022 թվականին կտրուկ աճ է գրանցվել՝ կազմելով շուրջ 41 մլն դոլար։ Այս տարի, փաստորեն, կրկին նվազել է՝ չհասնելով նույնիսկ 2020-2021 թվականների ցուցանիշին։

Վերլուծելով նախորդ տարի Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության տվյալները՝ կարող ենք փաստել, որ նշված տարում թիվը կտրուկ ավելացել է Հայաստան ուղարկված կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքի ավելացման (շուրջ 30 անգամ), հանքահումքային արտադրանքի (շուրջ 80 անգամ) և թուղթ ու թղթից իրերի (շուրջ 12,4 անգամ) աճի շնորհիվ։

Այս տարի Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ 3 մլն 298.7 հազար դոլարի, դրան հաջորդում են մանածագործական իրերը՝ 985.9 հազար դոլարի։ Հաջորդը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 971.9 հազար դոլարի:

Նշենք, որ այս տարի Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության մեջ մտնող գրեթե բոլոր ապրանքները նվազել են։ Բացառություն են կազմում պատրաստի սննդի արտադրանքը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 9 անգամ, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն ավելացել են 16․5%-ով, իսկ ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ 5,9%-ով։

Ո՞ր երկրներից է Հայաստանը ստացել մարդասիրական օգնություն․ ՀՀ-ն 2023 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանից մարդասիրական օգնություն չի ստացել, մինչդեռ նախորդ տարվա առաջին 4 ամսում Ռուսաստանից եկած օգնությունը կազմել էր 259 հազար դոլար։ Այս տարի Ուկրաինայից Հայաստան է եկել 18 հազար 900 դոլարի մարդասիրական օգնություն։

Ընդհանուր առմամբ, 2023թ․ հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան մարդասիրական օգնությունն ամենաշատը եկել է Ֆրանսիայից՝ 862 հազար դոլարի, ԱՄՆ-ից՝ 708 հազար դոլարի և Ճապոնիայից՝ 656 հազար դոլարի։ Ճապոնիան, նախորդ տարվա համեմատ, գրեթե տասնապատկել է Հայաստան ուղարկվող օգնությունը։

Անժելա Պողոսյան