Իմամօղլուն ընդդեմ Քըլըչդարօղլուի․ ընտրություններից հետո Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում հակասությունը սրվում է

Լուրեր

11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
Բոլորը

Թուրքիայում մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել լայնածավալ փոփոխություններ իրականացնել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ներսում, ասվում է Middle East Eye-ի անդրադարձում։

Իմամօղլուն անուղղակիորեն քննադատել է CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ պնդելով, որ մակերեսային ճշգրտումները, ինչպիսիք են կուսակցության կենտրոնական կառավարման կոմիտեի լուծարումը և թարմացումը, բավարար չեն բովանդակալից վերափոխման հասնելու համար։

«Ցավոք, մենք ինը տարվա ընթացքում երեք անընդմեջ ընտրություններում պարտություն ենք կրել, այդ թվում՝ նախագահական։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկնել նույն սխալները։ CHP-ն հանրապետության պատմության մեջ ամենակարևոր քաղաքական կուսակցությունն է»,-ասել է նա։

Իմամօղլուն պնդում է, որ կուսակցության բոլոր մակարդակներում համապարփակ վերանայման անհրաժեշտություն կա և նշել փոփոխությունների իր պահանջը: Նա ասել է, որ CHP-ի ներսում վերափոխումների համար հանրային աղմուկ է բարձրացել, և ինքն իրեն առաջադրել որպես փոփոխությունն առաջնորդող անձ:

Հավելենք, որ ընտրություններում պարտությունից հետո կուսակցության այլ գործիչներ ևս սկսել են հրապարակային խոսել Քըլըչդարօղլուի հրաժարականի մասին։

Նշվում է, որ Իմամօղլուն վերջերս հանդիպել է Քըլըչդարօղլուի հետ՝ փոխանցելու իր տեսակետները կուսակցության հետընտրական վերակազմավորման անհրաժեշտության վերաբերյալ: Սակայն Քըլըչդարօղլուն վերջերս տված հարցազրույցում նվազեցրել է իրենց հանդիպման նշանակությունը։

Ընդդիմադիր լրատվամիջոցների փորձագետների շրջանում ևս ակտիվանում են Քըլըչդարօղլուի հրաժարականի կոչերը, քանի որ նա դեռ պետք է համապարփակ ներկայացնի նախագահական և խորհրդարանական ընտրություններում պարտության հանգեցրած գործոնները:

Այդուհանդերձ, Քըլըչդարօղլուն իր պաշտոնից հեռանալու որևէ նշան չի ցույց տալիս։ Նրան մոտ կանգնած աղբյուրները Middle East Eye-ին հայտնել են, որ Քըլըչդարօղլուն մտադիր է պաշտոնը պահել մինչև հաջորդ տարվա քաղաքապետի ընտրությունները, որտեղ հույս ունի ապահովել ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) հետ իր մեծ դաշինքի շարունակականությունը։

Այս միավորող ռազմավարությունը նախկինում ընդդիմությանը հնարավորություն էր տվել 2019 թվականին հաղթանակ տանել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը և Անկարան: Այնուամենայնիվ, նախագահական ընտրություններում այն, փաստորեն, արդյունք չտվեց։

Հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, որը հարում է ընդդիմությանը, իր հոդվածում նշում է, որ Քըլըչդարօղլուն պետք է անդրադառնա ընդդիմադիր ընտրողների, այդ թվում՝ Իմամօղլուի բարձրացրած մտահոգություններին։

«Քըլըչդարօղլուն կիրակի հայտնել է Իմամօղլուին, որ կնախընտրի ընդհանուր համագումար անցկացնել քաղաքային ընտրություններից հետո։ Քըլըչդարօղլուն անտեսել է Իմամօղլուի մերձավորներին իր նոր ձևավորած կենտրոնական կառավարման կոմիտեում ընդգրկելու առաջարկը: Փոխարենը նա ամրապնդել է իր աջակցությունը՝ երիտասարդների նշանակելով, որոնք խիստ վերահսկողություն են իրականացնում կուսակցական կազմակերպության նկատմամբ»,- գրում է Սայմազը։

Էմմա Չոբանյան