Փաշինյանը և Ալիևը հո չէի՞ն բոքսելու, հայհոյելու իրար Թուրքիայում․ շփումը վստահություն ձեռք բերելու լավ տարբերակ է․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ

-Վերջին շաբաթներին սահմաններին լարվածություն առաջացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանը նաև հրաժարվեց Վաշինգտոնում հունիսի 12-ին Հայաստանի հետ բանակցություններից։ Ձեր կարծիքով՝ սա հատուկ նպատակո՞վ է արվում՝ հրաժարվել հանդիպումներից և մեծացնել լարվածությունը։ Ի վերջո, ի՞նչ տեղի կունենա։

-Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը հետաձգում է հանդիպումները։ Մենք գիտենք, որ ցանկացած բանակցություններից առաջ Ադրբեջանը դիմում է սադրանքների, որպեսզի ավելի շատ ճնշումներ գործադրի Հայաստանի վրա և փորձի այդ սպառնալիքի, ճնշումների ուժը կապիտալիզացնել բանակցությունների ընթացքում ու դրանից շահած դուրս գալ․ սա հստակ մարտավարություն է։ Չեմ կարող ասել, թե որոնք են պատճառները, դրանք վերլուծության արդյունքում պարզ կլինեն։ Միգուցե վերջին օրերին Ադրբեջանի գործողություններից, որոնք շատ կանխատեսելի են, կարող ենք ինչ-որ եզրակացություններ անել։ Բայց Ադրբեջանը բանակցություններում չի փայլում կառուցողականության վարքագծով, և բնական է, որ կարող է նման անպատասխանատու վերաբերմունք լինել արդեն իսկ նշանակված հանդիպումների դեպքում։

-ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը՝ դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ խորհրդի նիստում հայտարարում էր, որ հրամայական է Ստեփանակերտ-Բաքու քննարկումների համար միջազգային մեխանիզմի ներդրումը և արցախահայության անվտանգության իրավունքների երաշխավորումը, նաև երաշխավորի ինստիտուտի ձևակերպումը։ Ի՞նչ նոր իրականություն կստեղծվի արցախյան հակամարտության մեջ, եթե Հայաստանի առաջարկներն ընկալվեն։ Լուծումը ո՞րն է, որ փորձում են ստանալ ՀՀ իշխանությունները։

-Քանի որ մեզ և՛ ՌԴ-ից, և՛ Արևմուտքից՝ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, կոչ են անում խաղաղության պայմանագիր կնքել, մենք իրենց շատ հստակ ասում ենք, որ դա ունի ռիսկեր, և այդ ռիսկերում մենք չենք կարող հաշվի չառնել ԼՂ իրավունքները և անվտանգությունը։ Այսինքն՝ եթե կա մի փաստաթուղթ, որը դրված է սեղանին, և ստիպում են ստորագրել, ապա ստորագրելուց հետո պետք է հենց իրենք ապահովեն Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Սա շատ հստակ է։ Դա լինելու է մի փաստաթուղթ, որը ստորագրելուց հետո Ադրբեջանը որոշելու է ամբողջությամբ օգտագործել իր սուվերեն իրավունքներն Արցախում։ Առաջին թիրախը լինելու է Արցախի ՊԲ-ն, այսինքն՝ լինելու են ահաբեկչական գործողություններ, և հայկական կողմը զինաթափվելու է։ Դրան հաջորդելու է ԼՂ բնակչության էթնիկ զտումը։ Ալիևը բացելու է միջանցք, ասելու է՝ դուրս եկեք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան