Օրը 3 անգամ գալիս, ասում են՝ հավաքեք, 1-2 ժամ հետո նորից փռում ենք․ փողոցային առևտրի չլուծվող խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Երևանի քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ այդպես էլ չի հաջողվում արմատախիլ անել փողոցային առևտուրը, թեև հիմա անգամ ապրանքն առգրավելու իրավունք ունեն։

Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական փողոցներում այսօր էլ հաճախ կարելի է հանդիպել տարբեր ապրանքներ վաճառողների։ Առևտրականներն այսօր Factor TV-ի հետ զրույցում խոստովանեցին՝ թեև քաղաքապետարանի աշխատակիցները պահանջում են մթերքը հավաքել կամ առգրավում են, բայց իրենց այլ ելք չունեն, ստիպված նրանց հեռանալուց հետո նորից վաճառում են։

«15 տարի փողոցում առևտուր եմ անում, համամիտ եմ պետության հետ, որ տգեղ է, բայց ոչ մեկս աշխատատեղ ու աշխատանք չունենք, այսպես մեր գումարն ենք վաստակում: Թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ կանգնի, փողոցում առևտուր անի։ Հասկանում ենք՝ սիրուն չէ, մեր քաղաքն է, բայց ապրելու այլ տարբերակ չունենք։ Ռուսներն էլ գալիս ասում են՝ ինչ սիրուն են ձեր մրգերը, համեղ են, հյուրասիրում ենք»,- ասում է առևտրականներից մեկը։

Քաղաքային իշխանության հորդորներին, որ կարող են շուկայում վաճառել, առևտրականները պատասխանում են՝ շուկայում վարձավճարը թանկ է, բացի այդ, այնտեղ գրեթե չի վաճառվում՝ փորձել են, գիտեն։ Հետո էլ այստեղ հաճախորդներ ունեն, ինչպե՞ս հեռանան։

«Վերջին անգամ՝ շուրջ 20 օր առաջ 40 հազար դրամի ելակ տարան, դե ինչ անեմ։ Ամեն օր էլ գալիս, ստուգում են, իրենց աշխատանքն է, հասկանում ենք։ Օրը 3 անգամ գալիս, ասում են՝ հավաքեք, 1-2 ժամ սպասում ենք, հետո նորից փռում ենք․ այլ ելք չկա»,- ընդգծում է առևտրականը։

Առևտրականներն ասում են՝ սեփական բերքն են մշակում ու վաճառում։ Տուգանքներն էլ վճարելու միջոցներ չունեն։

«Երեք օր առաջ ելակն ու կեռասն առգրավեցին, ճար չկա, ո՞նց անենք»,- ասում է մեկ այլ առևտրական։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան