ԱԳՆ-ն առաջարկում է՝ վարչապետը, նախագահը և ՀՀ ժամանած պատվիրակություններն օդանավակայանում ստուգումներ չանցնեն

Լուրեր

05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ։ Ըստ գերատեսչության կողմից e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված նախագծի՝ պարզեցման արդյունքում Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանում կազատվեն նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից։

Բացի նրանցից, պարզեցման կարգից կօգտվեն նաև ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների, փոխվարչապետերի, միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ղեկավարների և նրանց լիազորած պաշտոնատար անձանց, Սահմանադրական դատարանների նախագահների, գլխավոր դատախազների, նախարարների և նախարարին հավասարազոր կամ ավելի բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների գլխավորած պատվիրակությունները։

«Օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստիպված են լինում անցնել իրենց և իրենց անձնական ուղեբեռի անվտանգության ստուգում և զննում, անձամբ ներկայանալ սահմանապահին, անցնել նույնականացման գործընթաց, պատասխանել սահմանապահի հարցերին, ինչը հաճախ պատվիրակությունների համար դժգոհության առիթ է հանդիսանում: Բացի այդ, շատ երկրներում՝ օտարերկրյա և ՀՀ պատվիրակությունները ազատվում նման պահանջից, և Հայաստանի Հանրապետություն ժամանելիս ակնկալում են կիրառել փոխադարձության սկզբունք»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, իրենց ձեռքի իրերը և ուղեբեռը ազատվում են անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից։

«ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը, յուրաքանչյուր այցից առաջ առանձին գրություն կուղարկի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին՝ խնդրելով ազատել պատվիրակությանը կամ ղեկավարին սահմանային անցման կետերում նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից, իսկ «Զվարթնոց» օդանավակայան հասցեագրված գրությամբ՝ նաև պատվիրակության ղեկավարի անձնական ուղեբեռի անվտանգության ստուգման և զննման պահանջից։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի կանոնակարգել պետական սահմանի հատման կարգը և ցուցաբերել համակարգային մոտեցում»,- մանրամասնում են գերատեսչությունը։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել նախօրերին, քաղաքացիները դրա մասով կարող են կարծիք հայտնել մինչև հունիսի 20-ը։ Այս պահի դրությամբ առաջարկվող փոփոխությունն ավելի շատ «Դեմ» ձայներ է ստացել։

Ռոզա Վարդանյան