Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Կարապետ Բադալյանին

Լուրեր

20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 12:00
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ընդդիմադիրների են ծեծել // Թրամփն Իրանին 15 օր ժամանակ է տվել․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 11:52
Իրանը զգուշացրել է՝ ամերիկյան բազաներն ու օբյեկտներն «օրինական թիրախներ» կդառնան հարձակման դեպքում
20.02.2026 | 11:43
Երևանում 2026-ի գարնանից նախատեսվում է 85,6 մլն դոլար արժողությամբ ճանապարհային նախագիծ սկսել․ կբեռնաթափվի կենտրոնի երթևեկությունը
Բոլորը

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը կասկածի տակ է դնում Սարգսյանի և վերջինիս հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը քննող դատավոր Կարապետ Բադալյանի անաչառությունը:

Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով այսօր Մակինյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Փաստաբանը նշեց, որ Կարապետ Բադալյանի կինը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Արսեն Խառատյանի հարազատ քույրն է։ Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Արսեն Խառատյանը 2008 թվականին մեկնել է Հայաստանից և վերադարձել 2018 թվականին։ Արսեն Խառատյանի՝ Հայաստանից մեկնելը կապվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։

«Այսինքն՝ Արսեն Խառատյանն իր՝ Հայաստանից մեկնելը պայմանավորել է Հայաստանի այդ ժամանակվա իշխանություններով, և որպես Արսեն Խառատյանի կնոջ ամուսին՝ Կարապետ Բադալյանը չէր կարող չիմանալ Արսեն Խառատյանի նման ընկալումների մասին և չէր կարող բացասաբար չտրամադրվել այդ ժամանակվա իշխանությունների, մասնավորապես՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի նախագահ ընտրված, այս գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Պաշտպանը նշեց, որ Արսեն Խառատյանը մասնակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գործողությունների համակարգմանը, իսկ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նշանակվել է վերջինիս արտաքին քաղաքական հարցերով խորհրդական։ Ասվածն, ըստ Մակինյանի, վկայում է այն մասին, որ Արսեն Խառատյանը մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Կարապետ Բադալյանը կնոջ մայրը Հրանուշ Խառատյանն է։ Պաշտպանը նշեց, որ Խառատյանը ևս տարիներ շարունակ արտահայտել է իր բացասական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Խառատյանը նաև ընդգծված բացասական վերաբերմունք է արտահայտել նաև մինչև 2018 թվականը գործող դատական համակարգի նկատմամբ և այս համակարգի առողջացումը տեսել է դատավորների կազմի փոփոխության մեջ։

Նշենք, որ Կարապետ Բադալյանը դատավոր է նշանակվել 2018 թվականից իշխանափոխությունից հետո։ Այս և այլ հանգամանքներ մատնանշելով՝ Մակինյանը բացարկ հայտնեց Կարապետ Բադալյանին։ Դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց միջնորդության դեմ։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 17։00-ին։

Արաքս Մամուլյան