Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվի դելիմիտացիան․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Հայաստանը Ադրբեջանի հետ ունի՞ պայմանավորվածություն, թե որ թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս հարցն ուղղեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

«Խոսվում է 1970-ականների քարտեզների մասին, որը բացարձակապես չի բխում ՀՀ շահերից, եթե այդ գործընթացը կատարվի Ադրբեջանին ձեռնտու քարտեզների հիման վրա, մեզ համար այն կունենա աղետալի հետևանքներ։ Արդյո՞ք ուսումնասիրել եք այն քարտեզները, որոնք կային Խորհրդային միության ժամանակ ու տեղյակ եք, որ երբ 1920թ-ին ՀՀ-ն մտել է Խորհրդային պետության կազմի մեջ, դրանք ամբողջությամբ եղել են ՀՀ տարածքները ու տխրահռչակ «անկլավներ» հասկացությունը հետագայում է առաջ եկել»,- նշեց Դանիելյանը։

Արարատ Միրզոյանն ի պատասխան նշեց․ «Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, բայց կա պարտավորություն ու հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ։ Սրա շուրջ է, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Որքանով ինձ հայտնի է՝ Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975թ-ի քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ողջ միջազգային հանրության ու ՀՀ-ի կողմից ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքները։ Թե ում ինչն է ավելի ձեռնտու, այստեղ կմտնենք ոչ միանշանակ դատողությունների տիրույթ։
Մենք կարծում ենք, որ 1975թ-ի քարտեզով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը ու դելիմացիայի աշխատանքներն այդ հիմքով սկսելն ընդունելի լուծում է ՀՀ-ի համար։
՝Ինչ վերաբերում է անկլավներին, իմ կարծիքով դեռ ուսումնասիրման կարիք ունեն անկլավների ծագման իրավական հիմքերը։ Քաղաքական առումով՝ այո՛, այդպիսի անկալվներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում։ Սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը։ Հնչեցրած 86․600քկմ-ն ներառում է այդ անկալվները»։

Մանրամասները՝ տեսանյութում։