Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քառ․ կմ տարածքը, բայց չի հերքել. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:18
Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է
19.02.2026 | 13:15
ՄԻՊ-ը խուսափեց ասել` Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ունի՞, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:04
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ
19.02.2026 | 12:56
Ինձ մի բան է անհանգստացնում, գումարներն ո՞վ է գնահատում. Գրիգորյանը` համայնքների ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:45
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ»․ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից․ՀՎԿԱԿ
19.02.2026 | 12:38
«65+ քաղաքացիների համար էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը կլինեն անվճար». Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:34
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը հավաք կանցկացնի ԵԱ-ի որակավորման փուլից առաջ
19.02.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պսկովի նավթաբազայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:16
Անի Սամսոնյանը որպես տուժող հարցաքննվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 
19.02.2026 | 12:09
Հարավային Կորեայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
19.02.2026 | 12:03
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 12:00
Պարեկ է վրաերթի ենթարկվել // Շոյգուն խոսել է հայկական երկաթուղին ՌԴ-ից վերցնելու «հետևանքների» մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արդյո՞ք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս հարցն ուղղեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Պատգամավորը նկատեց, որ ՀՀ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 ք/կմ է» արտահայտությունը։
«Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,- նշեց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։

ԱԳ նախարարը վստահեցրեց` ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Իլհամ Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։

Միրզոյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։

«Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ է, սխեմա է, սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաեւ հրապարակման հաստատման կարիք կա։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ նկատմամբ։ Սրա մասին էր եւ 2022 թվականի ագրեսիան, ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, եւ մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպը։ Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մի դեպքում մեծ։ Եվ մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ ու որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»,- ասաց արտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։