Շենքի շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը

Լուրեր

15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
15.05.2026 | 20:11
«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:00
Իքիբիր, ջուր ծեծոցի, արԾակախնդիր, դեղորՅաք, հաղթաՐշար․ քարոզարշավային շաբաթվա բոցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:53
«Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ հավաքին»․ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:41
«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ
15.05.2026 | 19:31
Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:19
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
Բոլորը

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կառուցվող շենքերից մեկում շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

«Աննշան վնասվել է կայարանի պատը, ինչն արձանագրել է մետրոպոլիտենի պահպանության բաժինը։ Այս պահին նորակառույց շենքի շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ շարունակելու պատճառով հնարավոր է ավելի մեծ վնաս պատճառվեր»,- հայտնեց նա։ 

Խաչատրյանը հերքեց տարածված այն տեղեկությունները, թե պատն իրականում փլվել է։ «Այնքան աննշան է, որ անգամ այս մասով հաղորդագրություն չենք տարածել»,- նշեց խոսնակը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին շենքի շինարարական աշխատանքները կասեցված են. «Ուսումնասիրություններ են կատարվում վնասի պատճառի մասով, ինչից հետո կորոշվի՝ կշարունակվե՞ն շենքի աշխատանքները, թե ոչ»։

Ռոզա Վարդանյան