Ասելով՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, կտրեցինք միջազգային երաշխիքի շանսը․ առանց դրա՝ Ադրբեջանը չի պահի պայմանավորվածությունը․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանի հետ

-Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումից գրեթե մեկուկես տարի անց Հայաստանի ղեկավարը հայտարարեց, որ «Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մեր զգացումն այդ պատերազմից, հակամարտությունից անհանգստությունն է, որովհետև դա ազդում է մեր հարաբերությունների։ Ըստ Ձեզ՝ հենց այսպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքավորումը։

-Այն, որ հիմա արդար չէ և ճիշտ չէ ՌԴ-ի հետ այս պատերազմում դաշնակից լինելը, միանշանակ է։ Եվ դա ի սկզբանե է եղել՝ անկախ նրանից, թե, օրինակ, Ուկրաինան ինչ քաղաքականություն է ունեցել Հայաստանի նկատմամբ, և այդ քաղաքականությունն իր հիմքերն ու արմատներն ուներ։ Ուղղակի հարցն այն է, որ նման քաղաքականությունը ՀՀ իշխանությունները, իմ կարծիքով, հետևողական չեն անում։ Ես վստահ չեմ, որ մի քանի օր հետո հակառակ մի բան չի հայտարարվի, որովհետև տարբեր հարցերում մենք տեսել ենք իշխանության, մասնավորապես, վարչապետի իրարամերժ տեսակետները։

-Այսինքն՝ սա վերջնական դիրքորոշում չեք համարում, որ դաշնակիցը չի Ռուսաստանի։

-Իհարկե՝ չեմ համարում, որովհետև շատ մեծ հաջողությամբ կարող է երկու շաբաթ հետո լրիվ հակառակ բանն ասի, մենք նման բաներ տեսել ենք։

-Տեսեք, ենթադրենք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից իրական աջակցություն չի ստանում, պատճառների մեջ էլ նույնիսկ չխորանանք, և չի ստանալու ադրբեջանական վտանգից առաջ, միաժամանակ, Արևմուտքից չի ստանում այն հնարավորությունները, որ կարող էր ստանալ։ Փաշինյանն ինքը խոստովանում է՝ ՀԱՊԿ-ում լինելու պատճառով։ Այսինքն՝ ո՛չ նրանից է լիարժեք աջակցություն ստանում, ո՛չ նրանից։ Մեջտեղում գտնվելն ինչպիսի՞ կարգավիճակ է տալիս Հայաստանին։

-Կարգավիճակ․․․ եթե իմ մանկության բառերից մեկն օգտագործենք՝ «օլոմբա» կարգավիճակ է տալիս։ Դա այն վիճակն է, երբ քարը ո՛չ այս կողմ էր ընկնում, ո՛չ այն կողմ՝ կանգնած մնում էր։ Ասեմ ավելի քաղաքագիտական լեզվով․ մենք արդեն Ռուսաստանի դաշնակիցը չենք կամ ՌԴ-ն արդեն մեր դաշնակիցը չէ, բայց Արևմուտքը դեռևս մեր դաշնակիցը չէ։ Մենք ամենավտանգավոր կարգավիճակում ենք գտնվում։ Դա մեր մեղքով չէ՝ այն առումով, որ ՌԴ-ն մեր դաշնակիցը չի, բայց մեր մեղքով է, որ մենք հնարավորություն չենք տալիս Արևմուտքին՝ ավելին անել, քան անում է։ Որովհետև, այո՛, ՀԱՊԿ-ին անդամակցությունը լրջագույն խոչընդոտ է Հայաստանի ռազմաքաղաքական օգնության համար։ Ի վերջո, խոսքը կազմակերպությունից դուրս գալու մասին է, այլ ոչ թե ՌԴ-ի հետ այսօր երկկողմ պայմանագրերը չեղարկելու կամ թշնամանալու մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան