Ադրբեջանը չի՛ մտնում Ստեփանակերտ, քանի որ զսպում են գերտերությունները, թույլ չե՛ն տալիս ԼՂ-ի գրավում․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Արցախն այսօր բոլոր կողմերից շրջափակված է ադրբեջանական զորամասերով։ Իսկ Գորիսից Ստեփանակերտ հնարավոր է հասնել՝ ադրբեջանական անցակետն անցնելու պայմանով։ Ադրբեջանը պահանջում է ԼՂ-ի պետական մարմինների լուծարում, և սպառնում է ռազմական գործողություն սկսել։ Այս ամենն իրականություն է դարձել՝ ռուսական անվտանգային մեխանիզմի գոյության պայմաններում։

Ի՞նչն է այսօր խանգարում Իլհամ Ալիևին՝ կատարել իր սպառնալիքը, և ուժի կիրառմամբ, սպառնալիքով իրականացնել ԼՂ-ի իշխանության մարմինների լուծարում, վատատեսական սցենարներ իրագործել՝ ձերբակալել մարդկանց և այլն։ Ադրբեջանը հղում է անում ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանըէ նշելով, որ ԼՂ-ի վրա տարածվում են իր օրենքները։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշում է, որ Ադրբեջանը չի մտնում Ստեփանակերտ, քանի որ նրան զսպում են։

«Իրականում Ադրբեջանը նպատակ ունի Արցախ մտնել, և այդ ռիսկը կախված է մեզանից։ Այո՛, նա չի մտնում Ստեփանակերտ, չի գրավում ԼՂ-ն, քանի որ զսպում են որոշ ուժեր, գերտերությունները թույլ չեն տալիս։ Արցախը մեր քաղաքական պոտենցիալի վառ արտահայտումն է, այն խնդիր չէ, որից պետք է ազատվել։ Հարցն այն է՝ մեր սպառնալիքներին ինչպե՞ս ենք վերաբերվում։ Արցախի շուրջ ձևավորված այս խնդիրը սպառնալիք է և մարտահրավեր՝ ուղղված ՀՀ-ին։ Պրոպագանդա կա, թե ամենավատ պայմաններին պետք է համաձայնվել, չնայած նրան, որ չկա երաշխիք, որ կգործեն այդ պայմանները։ Սա սպառնալիք է։ Արցախի հարցով զիջում է, երբ ՀՀ վարչապետն ասաց՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում։ Ես կարծում եմ, որ որտեղ կարմիր գիծը դրեցիր, վեճը և բանակցությունը գնալու է այդտեղ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան