«Մկրատեցին», որ սիրեն. Առնոյի արձանի դժվարին ծնունդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
Բոլորը

Շատերի հիշողություններում դեռ թարմ է, թե ինչպես 2002 թվականին Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղադրված արձանի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Քանդակագործ Դավիթ Բեջանյանին մի շարք արվեստագետներ մեղադրեցին խայտառակ արձան ստեղծելու և Առնո Բաբաջանյանի հիշատակը պղծելու համար: Բողոքները հասան ընդհուպ վերին ատյաններ:

Իսկ ի՞նչ ընթացք է ունեցել արձանի ստեղծումը և ի՞նչ խոչընդոտներ է այն հաղթահարել՝ երևանյան խորհրդանիշներից մեկը դառնալուց առաջ: Դավիթ Բեջանյանի վաղեմի ընկերներից մեկը՝ քանդակագործ Տիգրան Արզումանյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է՝ արձանը կերտելու առաջարկը եղել է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի կողմից: Այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ խնդիր էր դրվել՝ Առնո Բաբաջանյանի հուշարձանը մահարձան չպետք է հիշեցներ, պետք է լիներ ստանդարտներից դուրս գործ, որը կարտահայտեր կոմպոզիտորի խառնվածքը:

Այդ օրերին վիճահարույց հարցերից մեկն էլ այն էր, թե որտեղ պետք է տեղադրվեր արձանը: Նախկին քաղաքապետը փաստում է, որ իրենք ցանկանում էին արձանը տեղադրել մարդաշատ վայրում, որպեսզի երևանցիների հետ կոմպոզիտորի շփումն անմիջական լիներ: Այսպիսով՝ Բաբաջանյանի արձանը տեղադրվեց Կարապի լճի հարևանությամբ, որից հետո էլ բարձրացավ քննադատությունների տեղատարափը: Ռոբերտ Նազարյանը խոստովանում է՝ ինքը սպասում էր քննադատությունների ալիքի, բայց որ դրանք այդքան մեծ ուժգնություն կունենային՝ չէր կարող կանխատեսել: Տիգրան Արզումանյանը հիշում է՝ այսպես ասած՝ «չուզողություն» էր անում նաև Նկարիչների միության գեղարվեստի խորհուրդը:

Քննադատությունների հոսքն այնքան ուժգին էր, որ այն հասավ նույնիսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դավիթ Բեջանյանի համար այդ անչափ դժվարին օրերին նրա կողքին էր կինը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ով եղել է քանդակագործի ապրումների վկան, նրան մխիթարողն ու սատարողը: Նադեժդա Սարգսյանը մեզ պատմում է, որ ինքն աղերսում էր ամուսնուն ոչ մի դեպքում զիջումների չգնալ, հատկապես՝ քանդակի մատների հարցում: Այնուամենայնիվ, զիջումներից խուսափել չհաջողվեց: Հարկավոր էր գտնել ոսկե միջին տարբերակը՝ բավարարել զայրացած զանգվածի պահանջները՝ միաժամանակ մայրաքաղաքը չզրկելով այսօր արդեն այցեքարտ դարձած արձանից:

Հ․Գ․ Երբ մենք պատրաստում էինք այս հաղորդումը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, թեև արդեն վատառողջ էր, սակայն սիրով հյուրընկալեց մեզ։ Այսօր արդեն տիկին Նադեժդան մեզ հետ չէ, սակայն նրա թանկ հիշողությունները մեզ չեն լքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան