Շվեդիայի ափերի մոտ կետ են նկատել, որին ռուսական լրտես են համարում

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Մի քանի մետր երկարությամբ սպիտակ կետը, որին տեսախցիկի ժապավեն է կապված է եղել, առաջին անգամ տեսել են մի քանի տարի առաջ Նորվեգիայի ափերի մոտ։ Սա կասկածներ է առաջացրել, որ նրան օգտագործում են լրտեսության համար, գրում է Euronews-ը։

Այդ ժամանակից կետը ստացել է Հվալդիմիր մականունը, որը համակցված է «hval» (նորվեգերենից թարգմանաբար՝ կետ) և տարածված ռուսերեն Վլադիմիր անունից։ Նշվում է, որ կետին առաջին անգամ նկատել են  2019 թվականին, նրան ամրակցված է եղել  ոչ մեծ տեսախցիկի հիմք՝ «Սանկտ Պետերբուրգի սարքավորում» գրությամբ։ Կենսաբանները կարողացել էին հանել այն։

Նորվեգիայի ձկնաբուծության տնօրինությունն այնուհետև ենթադրել է, որ կետը փախել է տարածքից, որտեղ նրան կարող էր վարժեցնել ռուսական նավատորմը, քանի որ նա ընտելացել է մարդկանց և լողալով հասել է նավերին:

Մոսկվան պաշտոնապես չէր մեկնաբանել այդ դեպքը։

Հիմա էլ OneWhale’s կազմակերպությունից Սեբաստիան Ստրանդան ասել է, որ անցյալ կիրակի կետին նկատել են Շվեդիայի արևմուտքում՝ Հուննեբոստրանդի մոտ: Սա ավելի հարավ է, քան այն վայրը, որտեղ նա հայտնվել էր 2019 թվականին: Հվալդիմիրը սովորականից ավելի արագ է շարժվել դեպի հարավ։

«Մենք չգիտենք, թե ինչու է նա հիմա այդպես արագ շարժվում։ Դա կարող է լինել հորմոններից կամ միայնությունից, քանի որ բերլուգաները շատ սոցիալական են և կարող են փնտրել իրենց ցեղակիցներին»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան